ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կազմակերպությունների միությունը Ղարաբաղի ազատագրման կազմակերպության հետ համատեղ մտադիր Է աշխարհի շատ երկրներում միջոցառումներ իրականացնել` համաշխարհային հանրության ուշադրությունը ղարաբաղյան խնդրի վրա հրավիրելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով «Թուրան» գործակալությանը, առաջին նման միջոցառումները նախատեսվում է անցկացնել փետրվարի 22-ին Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայի մի շարք երկրներում: Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունն, իր հերթին, նախապատրաստվում է նման գործողություն անցկացնել Ադրբեջանում: Ապագա գործողությունների մասնակիցները մտադիր են միջազգային կազմակերպություններից պահանջել դատապարտել «Հայաստանի ագրեսիան Ադրբեջանի դեմ»:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---