Հակամենաշնորհային մարմինը 2013-ին տնտեսվարողներին տուգանել է 132 մլն դրամով

Հակամենաշնորհային մարմինը 2013-ին տնտեսվարողներին տուգանել է 132 մլն դրամով

PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ամփոփել է 2013 թվականի արդյունքները: Մասնավորապես, անցնող տարում հայտնաբերվել են համաձայնեցված հակամրցակցային քաղաքականության դեպքեր պետգնումների ոլորտում:

Այդպես, տուգանվել է 8 ընկերություն, որից 3-ը՝ «Երեքնուկը», «Ամարաս Յուսը» և «Սեար գրուպը» մանկատների, ծերանոցների, գիշերօթիկ դպրոցների համար պետգնումների ոլորտում համատեղ համաձայնեցված հակամրցակցային քաղաքականության համար ընդհանուր առմամբ տուգանվել են 45 մլն դրամով: Այդ ընկերություններում անցկացված ստուգումների տվյալները կուղարկվեն ֆինանսների նախարարություն, որից, հետո, ըստ օրենսդրության, վերոնշյալ ընկերությունները մեկ տարով կզրկվեն պետգնումներին մասնակցելու իրավունքից: Անցյալ տարի այդ նույն երեք ընկերությունները տուգանվել էին հանձնաժողովի կողմից մանկատներին կարագի փոխարեն սփրեդ մատակարարելու համար:

2013թ. ՏՄՊՊՀ–ն բացահայտել է նաև գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր դեղորայքի, տրանսպորտի ներկրման, ֆիքսված հեռախոսակապի, միջտարածաշրջանային ուղևորափոխադրումների շուկայում, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

ՏՄՊՊՀ-ն 2013 թ. տուգանել է տնտեսվարող սուբյեկտներին 132 մլն դրամով, 2012 թ. ՏՄՊՊՀ-ն տուգանել է տնտեսվարող սուբյեկտներին մոտ 244 մլն դրամով, ինչը 34 տոկոսով պակաս է 2011 թ. ցուցանիշից։

ՏՄՊՊՀ-ն 2014 թ. կուժեղացնի ռիսկային շուկաների վերահսկողությունը, հայտարարեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ամփոփիչ ասուլիսում:

«2014 թ.–ին ՏՄՊՊՀ–ն կաշխատի նաև այլ ուղղություններով, սակայն դեռ չենք ցանկանում ներկայացնել այդ ուղղությունները` ելնելով մեր աշխատանքի արդյունավետությունն ապահովելու ձգտումից», –ասաց Շաբոյանը։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---