Թուրքիայի կառավարության նոր կազմը հաստատվել է26 դեկտեմբերի 2013 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակել է կառավարության նոր կազմը դեկտեմբերի լույս 25-ի գիշերն Անկարայում: Կառավարության կազմում 10 նոր անդամ կա: «Նախարարների կաբինետում 10 փոփոխություն է տեղի ունեցել»,-հայտարարել է վարչապետը: Նա հայտարարել է կառավարության նոր կազմի մասին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպումից հետո: ԱԶԿ-ից փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրել է Էմրուլլահ Իշլերը: «Իմ գործընկերներից ոմանք հրաժարական են տվել: Ոմանք արդեն հեռացել են պաշտոններից, քանի որ հաջորդ ընտրությունների թեկնածուներ են: Ոմանց թեկնածությունները ես ինքս եմ առաջարկել նախագահին»,-ասել է Թայիփ Էրդողանը: Նորանշանակ նախարարներին նա մաղթել է հաջող աշխատանք և ներողություն է խնդրել լրագրողներից ուշ ժամին լրատվության համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Թուրքիայում խոշոր կոռուպցիոն սկանդալ է: Թուրքական ոստիկանությունը հատուկ գործողություններ է անցկացրել Ստամբուլում և Անկարայում, որի արդյունքում ձերբակալվել է 56 մարդ, այդ թվում գործարարներ և որոշ նախարարների որդիներ: Գործարարներին ձերբակալել են կոռուպցիայի, մաքսանենգության ու թմրանյութերի իրացման մեղադրանքով: Նախարարները ԱԶԿ-ից են, որը գլխավորում է վարչապետ Էրդողանը: ԵՄ գծով թուրք նախարար Էգեմեն Բաղիշն առաջինը հանդես եկավ հայտարարությամբ: Ըստ նրա, գործը սարքել է «պետության մեջ գործող զուգահեռ պետությունը»: «Վերջին օրերին մամուլն ու էլեկտրոնային լրատվամիջոցները մի շարք հրապարակումներ են զետեղել իշխանության բարձրագույն խավերում կոռուպցիայի հետաքննության վերաբերյալ, նշելով նաև իմ անունը»,-գրել է Բաղիշը: Հրաժարական տվեցին նաև մյուս նախարարները՝ Զաֆեր Չաղլայանը և րդողան Բայրաքթարը: Յոթ նախարարների պաշտոնանկ արեց Էրդողանը: Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախարարների դեմ սկսված հետաքննությունն անվանել է կառավարության վարկաբեկմանն ուղղված դավադրություն: ՆԳՆ մի քանի բարձրաստիճան աշխատակիցներ, որոնք ղեկավարել են գործը, արդեն զրկվել են պաշտոններից և ազատվել աշխատանքից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |