«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» և MasterCard-ը պարգևատրել են քարտապանների ակցիայի հաղթողներին![]() 26 դեկտեմբերի 2013 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 25-ին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն պարգևատրեց MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ անցկացված ակցիայի հաղթողներին, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: Ակցիային մասնակցեց մոտ 2606 քարտապան, որոնցից ընտրվեցին նշված ժամանակահատվածում ամենամեծ քականությամբ և գումարով անկանխիկ վճարումներ իրականացրած 45 քարտապան: Վերջիններիս հանձնվեցին թանկարժեք մրցանակներ` IPAD-ներ, թվային տեսախցիկներ, IPOD-ներ և այլն: Ամենաակտիվ քարտապանն արժանացավ գլխավոր մրցանակին`Iphone 5: Հիշեցնենք, որ հատուկ ակցիան անցկացվում էր սեպտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 29-ը և նվիրված էր Առէկսիմբանկի 15-ամյա հոբելյանին: Նշված ժամանակահատվածում ցանկացողներին տրամադրվեցին MasterCard Standard չիպային քարտեր 1 տարի գործողության ժամկետով, առանց չնվազող մնացորդի և տարեկան սպասարկման վճարի` հաճախորդի կողմից նշված արժույթով: Միաժամանակ տրամադրվեցին MasterCard Gold ոչ չիպային քարտեր` 1 տարի գործողության ժամկետով, առանց չնվազող մնացորդի և 2000 դրամ տարեկան սպասարկման վճարով: Հանրապետության տարբեր առևտրային կետերում բանկի քարտերով իրականացված յուրաքանչյուր անկանխիկ գործարքի դիմաց ակցիայի մասնակիցներին հաշվեգրվեցին համապատասխան միավորներ, որոնց արդյունքներով էլ ընտրվեցին հաղթողները: ![]() ![]() Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |