Պուտինը տարվա քաղաքական գործիչ է ճանաչվել ՌԴ-ում

Պուտինը տարվա քաղաքական գործիչ է ճանաչվել ՌԴ-ում

PanARMENIAN.Net - Հասարակական կարծիքի հետազոտությունների համառուսաստանյան կենտրոնի վարկանիշի առաջատարը մեծ խզումով դարձել է ՌԴ նախագահը: Հարցման մասնակից ռուսաստանցիների 44 տոկոսը Վլադիմիր Պուտինին է ճանաչել տարվա քաղաքական գործիչ: 8 տոկոսով երկրորդ հորիզոնականում է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, իսկ երրորդ տեղում է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Անցյալ տարի ևս Վլադիմիր Պուտինն էր ճանաչվել տարվա քաղաքական գործիչ, այն ժամանակ նա հավաքել էր ձայների 54 տոկոսը: 2012 թվականին երկրորդ տեղում էր Դմիտրի Մեդվեդևը 16 տոկոսով: Սերգեյ Շոյգուն եզրափակում էր առաջատարների եռյակը 13 տոկոսով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նման հետազոտության արդյունքներն ավելի վաղ հրապարակել էր նաև «Հասարակական կարծիք» հիմնադրամը: Հիմնադրամի հարցման մասնակիցների 32 տոկոսը Պուտինին է նշել առաջին հորիզոնականում ռուսաստանցի քաղաքական ու հասարակական գործիչների ցանկում, որոնց նրանք կանվանեին տարվա մարդ:

Տարվա անձանց տասնյակում են հիմնադրամի վարկածով նաև Սերգեյ Շոյգուն, Վլադիմի Ժիրինովսկին, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, «Քաղաքացիական պլատֆորմի» և Կոմկուսի առաջնորդներ Միխայիլ Պրոխորովն ու Գենադի Զյուգանովը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Մոսկվայի քաղաքապետի նախկին թեկնածու Ալեքսեյ Նավալնին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---