Հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակը կկազմի 14 հազար դրամ

Հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակը կկազմի 14 հազար դրամ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 26-ին կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և հիմնական կենսաթոշակի չափը սահմանել 14 հազար դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին 10 տարվա համար` 700 դրամ, 10 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար` 450 դրամ: Արդյունքում աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2013թ. շուրջ 31 հազարի փոխարեն 2014թ. կկազմի շուրջ 36 հազար դրամ:

Կաճեն նաև շարքային կազմի զինծառայողների և նրանց ընտանիքի անդամներին վճարվող հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակի չափերը (միջին չափը 16 հազար 400-ի փոխարեն կկազմի շուրջ 17 հազար 500 դրամ):

Զինվորական կենսաթոշակի չափերի հերթական բարձրացումը նախատեսվում է 2014թ. հուլիսի 1-ից:

Հաջորդ որոշմամբ կառավարությունը ծերության սոցիալական նպաստի չափը սահմանել է 14 հազար դրամ, հաշմանդամության սոցիալական նպաստի չափը` 14 հազարից (երրորդ խումբ) մինչև 19 հազար 600 դրամ (առաջին խումբ): Թաղման նպաստի չափը սահմանվել է 200 հազար դրամ:

Արդյունքում 2014թ. հունվարի 1-ից կվճարվեն վերը նշված սոցիալական նպաստները, որոնց չափերը կլինեն այնքան, որքան կլիներ անձանց վճարվող սոցիալական կենսաթոշակի կամ թաղման նպաստի չափը:

Ինչպես հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ներկայացնելով կենսաթոշակների հաշվարկի նոր կարգը 2014 թ., շուրջ 111 900 կենսաթոշակառուների համար թոշակը կբարձրանա 25 տոկոսով, 93 հազարի համար՝ 20 տոկոսով, 170 մարդու համար՝ 15-20 տոկոսով, և միայն թոշակառուների մի փոքր խմբի համար, որոնց թոշակը գերազանցում է 70 հազար դրամը, թոշակը կավելանա 3 տոկոսով:

Ըստ վիճակագրական տվյալների, կենսաթոշակի միջին չափը 2012 թ. ավարտին կազմել է 29 689 դրամ: Հիմնական կենսաթոշակը 2012 թ. հունվարի 1-ից նախկին 10,5 հազար դրամի փոխարեն կազմեց 13 հազար դրամ:

Այսօր կենսաթոշակառուները Հայաստանում 53 հազար են, 2013թ. 50,7 հազարի դիմաց:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---