Յանուկովիչ. Ուկրաինայում կադրային փոփոխություններ են սպասվում

Յանուկովիչ. Ուկրաինայում կադրային փոփոխություններ են սպասվում

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ առաջիկայում երկրում արմատական փոփոխություններ են սպասվում, այդ թվում կադրային: «Հարգելի գործընկերներ, մենք առաջիկայում արմատական որոշումներ ենք կայացնելու, այդ թվում, ինչպես ասացի, նաև կադրային»,-ասել է Ուկրաինայի նախագահը Ռեգիոնների խորհրդի նիստում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ուկրաինան ռուսական գազի դիմաց կվճարի 268,5 դոլար 1000 խմ համար: Այժմ Ուկրաինան վճարում է 400 դոլար: Բացի այդ, Ռուսաստանը Ուկրաինայի կառավարության արժեթղթերում կտեղաբաշխի իր ռեզերվներից 15 մլրդ դոլար Ազգային բարեկեցության հիմնադրամից: Առաջին դրամական փոխանցումը 3 միլիարդ դոլարի չափով արդեն կատարվել է:

Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Կառավարությունը հանձնարարել է նախարարություններին միջոցներ ձեռնարկել պետական նպատակային, ոլորտային ու տարածաշրջանային ծրագրերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք միտված կլինեն ԱՊՀ անդամ երկրների հետ առևտրի, արտադրական կոոպերացիայի և տեխնոլոգիաների փոխանակման զարգացմանը: Այդ հարցերի կարգավորումից հետո նախագահը խոստացավ կրկին վերադառնալ ԵՄ հետ ասոցացման հարցին: Դա էլ պատճառ դարձավ Կիևի կենտրոնում բողոքի ցույցերի համար:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---