Օբաման ստորագրել է փոխզիջումային բյուջեն

Օբաման ստորագրել է փոխզիջումային բյուջեն

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է երկու տարվա համար կազմված բյուջեն, որը կազմվել է հանրապետական և ժողովրդավարական կուսակցությունների բանակցությունների արդյունքում: Ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ են տալիս խուսափել պետական հաստատությունների աշխատանքի հերթական կասեցումից 2014 թ. հունվարին, հայտնում է BBC-ին: Բյուջեի նախագիծը, որի շուրջ քիչ չեն վեճերը, դեկտեմբերի 18-ին հավանություն ստացավ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում, հայտնում է interfax.ru-ն: Կողմ քվեարկեց 64 սենատոր, «դեմ»՝ 36-ը:

Օրինագիծը մասնակիորեն վերականգնում է ծախսերը և թույլ է տալիս խուսափել կառավարության ֆինանսավորման նոր կասեցումից 2014 թվականի հունվարի 15-ից, երբ լրանում է բյուջեի վերաբերյալ հոկտեմբերյան պայմանավորվածությունների ժամկետը:

Ըստ օրինագծի, ծախսերի ընդհանուր մակարդակը ընթացիկ ֆինանսական տարում կկազմի 1,01 տրլն դոլար, ինչը 967 մլրդ դոլարով ավելի է, քան նախատեսված է բյուջեի մասին օրենքով: Բյուջեն ընդունվել է բյուջետային պակասուրդը 23 մլրդ դոլարով առաջիկա 10 տարում կրճատելու ծրագրի շրջանակներում:

2 տարում ծախսերի աճը 63 մլրդ դոլարով կհատուցվի եկամուտների աճով 85 մլրդ դոլարով այլընտրանքային միջոցների հաշվին: Այդ միջոցները նախատեսում են ավելի բարձր տուրքեր ավիաչվերթների անվտանգության համար, Medicare ծրագրի շրջանակում բժշկական ծառայությունների մատակարարների ֆինանսավորման կրճատում, նվազ շռայլ կենսաթոշակային արտոնություններ պետծառայողների ու զինվորականների համար:

Պաշտպանական ծախսերի վերին շեմը կկազմի 526,8 մլրդ դոլար տարեկան, հայտնում է Bloomberg.-ը: Միջազգային ռազմական գործողությունների համար, ներառյալ գործողություններն Աֆղանստանում, կհատկացվի 80,7 մլրդ դոլար:

Ըստ փորձագետների, այն փաստը, որ երկրի երկու քաղաքական ուժերին հաջողվել է մասնակիորեն պայմանավորվել, չի նշանակում, թե Վաշինգտոնւմ համաձայնության շրջան է:

Բյուջետային պայմանավորվածությունները չեն լուծում պետպարտքի բարձրացման խնդիրը, որն ամբողջ սրությամբ ի հայտ կգա 2014-ի փետրվարին:

Բոլոր փաստաթղթերն ԱՄՆ նախագահը ստորագրել է Հավայան կղզիներում, որտեղ նա անց է կացնում Սուրբ Ծննդյան արձակուրդներն ընտանիքի հետ:

Ըստ քաղաքագետների, անցնող տարին թերևս ամենածանրն էր ԱՄՆ նախագահի համար: Այն նշանավորվեց կոշտ քննադատությամբ Օբամայի առաջարկած առողջապահական համակարգի վերաբերյալ, մշտական առճակատմամբ Կոնգրեսում և թեժ բանավեճերով միգրացիոն քաղաքականության ու զենք կրելու իրավունքի շուրջ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---