Էրդողանի հակառակորդները նրա հրաժարականն են պահանջում

Էրդողանի հակառակորդները նրա հրաժարականն են պահանջում

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունների բարձրագույն էշելոններում կոռուպցիայի վերաբերյալ գործի (այսպես կոչված «Մեծ կաշառք») քննության նոր փուլն արգելափակվել է դատական համակարգի հանդեպ ճնշման հետևանքով: Նման հայտարարություն է արել դատախազ Մուամմեր Աքքաշը, որը դեռ երեկ զբաղվում էր այդ աղմկահարույց գործի քննությամբ: Հինգշաբթի նրան հեռացրեցին գործից, որի շրջանակներում վերջին շաբաթներին շուրջ 50 կասկածյալ է ձերբակալվել, այդ թվում, ներքին գործերի, էկոնոմիկայի և շրջակա միջավայրի նախարարների որդիները: Թուրքիայի գլխավոր դատախազ Թուրհան Ջոլլաքադին հայտարարել է, որ Աքքաշը հեռացվել է գործի քննությունից, քանի որ ժամանակին հաշվետու չի եղել ղեկավարների առջև, այլ գաղտնի տեղեկություններ է հայտնել լրագրողներին:

Միաժամանակ գլխավոր դատախազը խոստացել է քաղաքացիներին, որ արդարադատությունը կյանքի կկոչվի «անկախ նրանց, թե ովքեր են մեղադրյալները, ում հարազատներն ու երեխաները»:

Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Մեծ կաշառք» գործողությունն անվանել է «կեղտոտ գործ», ուղղված կառավարության դեմ»: Նա մեծ կադրային վերադասավորումներ է կատարել, փոխելով 10 նախարարների, որոնք այսպես թե այնպես առնչություն ունեն սկանդալի հետ: Պաշտոնական Անկարայի այս գործը կոծկելու փորձերը դեռևս ապարդյուն են՝ Էրդողանի հակառակորդները նրա հրաժարականն են պահանջում, գլխավոր կաշառակեր համարելով հենց նրան, հայտնում է euronews-ը:

Թուրքիայում խոշոր կոռուպցիոն սկանդալ է: Թուրքական ոստիկանությունը հատուկ գործողություններ է անցկացրել Ստամբուլում և Անկարայում, որի արդյունքում ձերբակալվել է 56 մարդ, այդ թվում գործարարներ և որոշ նախարարների որդիներ: Գործարարներին ձերբակալել են կոռուպցիայի, մաքսանենգության ու թմրանյութերի իրացման մեղադրանքով: Նախարարները ԱԶԿ-ից են, որը գլխավորում է վարչապետ Էրդողանը: Թուրքիայի էկոնոմիկայի և ներքին գործերի նախարար Զաֆեր Չաղլայանը, qաղաքաշինության ու շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարը և ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը հրաժարական տվեցին: Եվս յոթ նախարարների պաշտոններից հեռացրեց Էրդողանը: Կառավարության նոր կազմը հրապարակվեց դեկտեմբերի 26-ին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---