«Մեծ կաշառք» գործողությունը Թուրքիայիում ընդլայնվում է

«Մեծ կաշառք» գործողությունը Թուրքիայիում ընդլայնվում է

PanARMENIAN.Net - Թուրքական դատարանը որոշում է կայացրել 100 մլրդ դոլար գումարով ապօրինի գործարքների գործով ևս 30 կասկածյալների ձերբակալության մասին: Ինչպես գրում է Taraf-ը, Ստամբուլի դատախազությունը «ձերբակալությունների երկրորդ ալիքին է պատրաստվում, որը կապված 28 մրցույթներով կնքված ապօրինի գործարքների հետ»:

Ապօրինի գործարքների գործով անցնում են Ստամբուլի Էթիլեր շրջանում ոստիկանության դպրոցի հողամասի կառուցապատման, Իզմիրում կառուցված մասնավոր տների, 14 ջերմային էլեկտրակայանների շինարարության մրցույթները:

Թուրքիայում խոշոր կոռուպցիոն սկանդալ է: Թուրքական ոստիկանությունը հատուկ գործողություններ է անցկացրել Ստամբուլում և Անկարայում, որի արդյունքում ձերբակալվել է 56 մարդ, այդ թվում գործարարներ և որոշ նախարարների որդիներ: Գործարարներին ձերբակալել են կոռուպցիայի, մաքսանենգության ու թմրանյութերի իրացման մեղադրանքով: Նախարարները ԱԶԿ-ից են, որը գլխավորում է վարչապետ Էրդողանը: Թուրքիայի էկոնոմիկայի և ներքին գործերի նախարար Զաֆեր Չաղլայանը, qաղաքաշինության ու շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարը և ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը հրաժարական տվեցին: Եվս յոթ նախարարների պաշտոններից հեռացրեց Էրդողանը: Կառավարության նոր կազմը հրապարակվեց դեկտեմբերի 26-ին:

Taraf թերթը, Zaman հոլդինգը վերահսկում է իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որն առճակատման մեջ է Էրդողանի հետ: Նախօրեին հեռուստաուղերձում Գյուլենն անիծեց կառավարությանն ու անձամբ վարչապետին չարաշահումների ու կաշառքների համար: Տեսահոլովակը YouTube-ում հավաքել է այցելությունների ռեկորդային քանակ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---