Լիբանանում պայթյունի հետևանքով նախկին նախարար է զոհվել

Լիբանանում պայթյունի հետևանքով նախկին նախարար է զոհվել

PanARMENIAN.Net - Այսօր վաղ առավոտյան Բեյրութում պայթուցիկով լցոնված ավտոմեքենա է պայթեցվել: Ինչպես հայտնել է «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Քանդահարյանը, պայթյունի հետևանքով զոհվել է նախկին նախարար Մոհամմեդ Շաթահը և ևս 5 մարդ: Տասնյակ մարդիկ վիրավորվել են: Ինչպես հայտնել է Քանդահարյանը, Բեյրութի հայերի շրջանում զոհեր ու տուժածներ չկան:

Ինչպես գրում է Al Jazeera-ն, անկարգությունները Լիբանանում վաղուց սովորական են դարձել: Պատերազմը Լիբանանում դա մի բան է, որն անհնար է կանխատեսել: Սակայն, հազիվ թե որևէ մեկը զարմանա, եթե դա տեղի ունենա: Հատկապես, նկատի ունենալով, որ խախուտ խաղաղությունը շիաների ու սունիների միջև խախտեց Սիրիայի հակամարտությունը: Սունիներն արդեն մեծ ազդեցություն ունեն Դամասկոսի պաշտոնական քաղաքականության վրա: Իսկ եթե իշխանությունը վերջնականապես անցնի ապստամբների ձեռքը, չի բացառվում ներխուժումը Լիբանան: Ուստի հիմա լիբանանցի գրոհայինների համար ավելի հեշտ է ու շահավետ փոքր հարձակումներ կատարել Սիրիայի տարածքում:

Մինչդեռ մտավախություն է առաջացնում ոչ միայն Լիբանանի ներքին, այլ նաև արտաքին քաղաքականությունը: Բեյրութն օրերս խիստ պահանջներ ներկայացրեց համաշխարհային հանրությանը Իսրայելի վերաբերյալ: Իսրայելի բանակի գեներալ-մայոր Էյալ Այզենբերգը զգուշացրեց, որ նոր պատերազմը Լիբանանի հետ, եթե դա տեղի ունենա, «տասն անգամ ավելի դաժան կլինի», քան 7 տարի առաջ:

Լիբանանն անընդհատ հայտնվում է արտաքին ճնշման տակ: Արևմտյան կողմնորոշում ունեցող սունի Թամամ Սալյամի վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո, Ռուսաստանը շտապեց հայտարարել, որ հուսով է, որ նոր կառավարությունը թույլ չի տա Լիբանանի միջամտությունը Սիրիայի գործերին: Սալյամը ստիպված է լինելու լուծել այն խնդիրները, որոնք չկարողացավ լուծել նրա նախորդը՝ Նաջիբ Միկատին: Քաղաքական պառակտումն ու լարվածությունը հանրության մեջ բացասաբար են անդրադառնում երկրի անվտանգության վրա:

1975 թվականին Լիբանանում արյունահեղ քաղաքացիական պատերազմ սկսվեց, որին, ակամայից, անկախ չեզոք դիրքորոշումից, ներքաշվեցին նաև տեղի հայերը: Հենց այդ տարիներին քաղաքացիական մարտերում իրենց մարտական մկրտությունը ստացան Արցախյան պատերազմի հերոսներից շատերը, այդ թվում Մոնթե Մելքոնյանը, Ժիրայր Սեֆիլյանն ու Վիգեն Զաքարյանը:

1976 թվականի սեպտեմբերի 23-ին առաջին անգամ Լիբանանի նախագահ դարձավ ազգությամբ հայ Էլիաս Սարգիսը, որը կարողացավ միավորել բոլոր քրիստոնեական խմբավորումները: Նույն տարում Բուրջ Համուդ ներխուժեց պաղեստինցիների ջոկատը: Քրիստոնյաների հրամանատարությունը պատրաստվում էր Բեյրութի գրեթե ողջ հյուսիսային մասի կորստին: Սակայն ընդամենը 5 ժամում հայկական ջոկատները ջախջախեցին հակառակորդին՝ մարտի 12-ին ցնծություն առաջացներով ամբողջ քրիստոնեական Լիբանանում:

Լիբանանահայերի թիվը հասնում է 140-156 հազարի: Այն աշխարհի ամենաակտիվ հայ համայնքներից է:

Photo: aztagdaily.com
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---