19 ապրիլի 2006 - 19:18 AMT
Բաքուն կարեւոր նշանակություն է տալիս ղարաբաղյան հարցի նկատմամբ «մեծ ությակի» ուշադրությանը
«Մենք կարեւոր նշանակություն ենք տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի նկատմամբ «մեծ ությակի» ուշադրությանը»,- ապրիլի 19-ին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը` մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է մտցվել «մեծ ությակի» առաջիկա հանդիպման օրակարգ, որը անցնելու է Սանկտ-Պետերբուրգում: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հարցի բարձրացումը «մեծ ությակի» ուշադրության մակարդակի քաղաքական ազդեցություն կարող է ունենալ դրա կարգավորման վրա: Բացի այդ, ությակի անդամ երկրների տնտեսական ռեսուրսների տեսանկյունից, նրանց աջակցությունը անհրաժեշտ է նաեւ օկուպացված տարածքների ազատագրումից հետո դրանց ենթակառուցվածքի վերականգնման համար, գտնում է ԱՀ փոխարտգործնախարարը: