ՀՀ ՊՆ ղեկավար. Պետք է անընդհատ զարգացնել հայ-ռուսական ռազմական հարաբերությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմական համագործակցության մակարդակը շատ բարձր է եւ ներառում է հարցերի շատ մեծ շրջանակ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ռուսական «Կռասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում: «Իհարկե ոչ մի դեպքում պետք չէ սահմանափակվել հասածով: Ընդհակառակը, պետք է անընդհատ զարգացնել այդ հարաբերությունները: Առավել եւս, որ մենք դրա համար ունենք ոչ միայն համապատասխան իրավական, պատմական հիմքեր, այլեւ ցանկություն: Հունվարին մեզ էր այցելել իմ ռուս գործընկեր Սերգեյ Իվանովը, եւ մենք խոսում էին հայ-ռուսական հարբերությունների զարգացման հեռանկարների մասին, որոնք երկու կողմերի հավաստմամբ, բավական լավ են ընթանում»,- նշել նա: «Ի դեպ, ցանկանում եմ անմիջապես ասել, որՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները մեր երկիրը ոչ մի դեպքում չի զարգացնում հայ-ռուսական համագործակցության հաշվին, որը կարող է միայն ընդլյանվել, այն էլ բոլոր ուղղություններով: Սակայն հասկանում ենք, որ պետք է ծանոթանալ նաեւ այլ երկրենրի զինված ուժերի զարգացման փորձին»,- ավելացրել է ՀՀ պաշտպանության գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքերով, հայ-ռուսական հարաբերություններում առանձնակի տեղ է հատկացվում 102-րդ ռուսական ռազմակայանին, որը ստեղծվել է հայկական կողմի առաջարկով: «Դուք հիշում եք 1990-ական թվականները, երբ խորհրդային երկրներում կամ գրավում էին ռազմակայանները կամ էլ Ռուսաստանը ինքն էր նրանց տալիս կայանների գույքը, որը նրանց տարածքում էր գտնվում: Այն ժամանակ, հայկական կողմի առաջարկով, գույքի 50 տոկոսը տրվեց հայկական կողմին, իսկ մնացած 50 տոկոսի հիմքի վրա ստեղծվեց ռուսական ռազմակայանը: Եթե Հայաստանը, սպառազիանմա պակաս զգալով, այդպիսի որոշում է ընդունել, նշանակում է, հենց այդ էր շատ կարեւոր»,- նշել է ՀՀ ՊՆ ղեկավարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---