Կանադայի վարչապետը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Կանադայի վարչապետ Ստեֆան Հարպերը ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստը, հաղորդում է Կանադայի Հայ Դատի հանձնախումբը (ԿՀԴՀ): Պատասխանելով լրագրողի հարցին Հայոց ցեղասպանության մասին, Ստեֆեն Հարպերը հայտարարել է. «Ինչպես հիշում եք, Կանադայի խորհրդարանը 2004 թվականի ապրիլի 21-ին բանաձեւ ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Մեր կուսակցությունը հավանություն տվեց այդ փաստաթղթին, եւ մենք շարունակում ենք աջակցել այդ որոշմանը»: ԿՀԴՀ նախագահ Վաղարշ Էյրամջյանը հայ համայնքի անունից երախտագիտություն է հայտնել Կանադայի վարչապետին իր պատմական հայտարարության համար: «Ստեֆեն Հարպերի արդար դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում կհանգեցնի հայ-կանադական հարաբերությունների մերձեցմանը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---