Ֆրանսիայի հայերը ստորագրահավաք են սկսել ECHR-ին ուղղված խնդրագրի տակ

Ֆրանսիայի հայերը ստորագրահավաք են սկսել ECHR-ին ուղղված խնդրագրի տակ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) ստորագրահավաք է սկսել Դողու Փերինչեկի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ECHR) ուղղված խնդրագրի տակ, տեղեկացնում է ֆրանսահայ լրագրող Ժան Էքիյանը: Ըստ նրա, խնդրագիրը կշրջանառվի աշխարհով մեկ և ևս մեկ անգամ կապացուցի, որ Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն է:

Դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ECHR) Ստրասբուրգում որոշել էր, որ Շվեյցարիան խախտել է Թուրքական բանվորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեկի իրավունքները, որը Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման գործով մեղադրվել էր ռասայական խտրականության համար:

Իրավաբանական գիտությունների դոկտոր և Թուրքական բանվորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեկը 2005-ին Շվեյցարիայում մասնակցել է տարբեր խորհրդաժողովների, որտեղ հրապարակավ ժխտել է Հայոց ցեղասպանության փաստը:

«Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան 2005-ի հուլիսին բողոք էր ներկայացրել Շվեյցարիայի դատարան՝ պահանջելով քրեական գործ հարուցել Փերինչեկի դեմ: Լոզանի դատարանը 2007-ին Փերինչեկին մեղավոր էր ճանաչել ռասայական խտրականության մեջ՝ պարտավորեցնելով նրան մի քանի տուգանք վճարել: Փերինչեկը հայց էր ներկայացրել, բողոքարկելով որոշումը, պահանջելով այն չեղյալ հայտարարել և լրացուցիչ հետաքննություն սկսել այդ հարցի շուրջ: Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը նույն տարվա հունիսին՝ նշելով, որ Հայոց ցեղասպանությունը նույնպիսի պատմական փաստ է, ինչպես Հոլոքոսթը:

Հայցվորը վիճարկել էր որոշումը Շվեյցարիայի Դաշնային դատարանում, որն իր հերթին 2007-ի դեկտեմբերին հաստատել էր դրա օրինականությունը:

Փերինչեկն իր իրավունքները խախտելու վերաբերյալ բողոք էր ներկայացերլՄԻԵԴ, հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներին, մասնավորապես, 7 հոդվածին (պատիժ բացառապես օրենքի հիման վրա), 10 (կարծիք հայտնելու ազատություն): ՄԻԵԴ-ը հայտնաբերեց 10-րդ հոդվածի խախտում՝ դրամական հատուցում չպահանջելով հայցվորի համար: «Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չէ»,- ասվում էր դատարանի որոշումում:

«ՄԻԵԴ դեկտեմբերի 17-ի որոշումը պետք է դատապարտվի, քանի որ այն դուռ է բացում Հայոց ցեղասպանության ժխտման համար՝ «խոսքի ու արտահայտվելու ազատության քողի տակ»: Որոշումը վատ օրինակ կհանդիսանա ժխտողականության համար: Այն փաստը, որ որոշումը միաձայն չի եղել, վկայում է, որ կան իրավական նորմեր որոշումը վերանայելու համար: Մենք մեր ջանքերը պետք է ուղղենք դրան»,-ասվում է ՀՅԴ հայտարարության մեջ, գրում է Asbarez-ը: ՄԻԵԴ որոշումը վերջնական չէ և կարող է վիճարկվել 3 ամսվա ընթացքում:

2007 թ. մարտին Փերինչեկը մեղավոր ճանաչվեց ռասայական խտրականության մեջ Հայոց ցեղասպանության ժխտման համար դատապարտվելով 90 օրվա ազատազրկման կամ 3 հազար շվեյցարական ֆրանկ տուգանքի: Դա առաջին դեպքն էր, երբ 1995 թ. ուժի մեջ մտած օրենքը Շվեյցարիայում կիրառվում էր Հայոց ցեղասպանության առնչությամբ:

2011 թվականի օգոստոսի 21-ին Թուրքիայում անսպասելի ձերբակալվեց Փերինչեկի որդին՝ թուրք քաղաքագետ ու պատմաբան Մեհմեդը Փերինչեկը: Նրա ձերբակալության համար առիթ հանդիսացավ մասնակցությունը «Էրգենեկոնի» գործին: Մոսկվայում նա գիրք է լույս ընծայել «Հայկական հարցը ռուսական պետական արխիվների 120 փաստաթղթերում», որտեղ փորձում է կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը:

Մոսկվայում լույս է տեսել Փերինչեկի «Հայկական հարցը ռուսական պետական արխիվների 120 փաստաթղթերում», որտեղ նա փորձել է կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանությունը: Այժմ Մեհմեդ Փերինչեկը ազատ է արձակվել բանտից:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---