Վերսկսվում է Եգիպտոսի նախկին նախագահ Մուրսիի դատը

Վերսկսվում է Եգիպտոսի նախկին նախագահ Մուրսիի դատը

PanARMENIAN.Net - Եգիպտոսում այսօր տեղի կունենա երկրի տապալված նախագահ Մոհամմեդ Մուրսիի գործով դատավարության հերթական նիստը: Մուրսիին մեղադրում են օտարերկրյա ուժերի հետ համագործակցելու և երկրի ազգային շահերը դավաճանելու մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Եգիպտոսի դատախազությունը, Մուրսին և 34 իսլամիստներ, որոնցից 3-ը «Մահմեդական եղբայրների» անդամ են, մեղադրվում են պետական իշխանությունների գաղտնիքներն օտարերկրյա ուժերին հայտնելու, ահաբեկիչներին հովանավորելու և «Եգիպտոսի կայունությունն ու անկախությունը խարխլող» գործունեության համար: «Մահմեդական եղբայրները» մեղադրվում են նաև Եգիպտոսում մեծ քանակությամբ ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ: Մուրսիի մի քանի մերձավոր խորհրդականներ նույնպես կասկածի տակ են՝ համարվում է, որ նրանք պետական գաղտնիքներ են հայտնել «Հեզբոլլահի» ու Իրանի ներկայացուցիչներին, գրում է ВВС-ին:

Մոհամմեդ Մուրսին Եգիպտոսի նախագահ է ընտրվել 2012 թվականին, երբ պաշտոնանկ արվեց Հոսնի Մուբարաքը: Մեկ տարում նա հասցրեց ամբողջությամբ փլուզել տնտեսությունը, և փորձեց շարիաթի օրենքներ հաստատել երկրում: 2013թ. հունիս-հուլիսին երկրի բնակչությունը, որը դժգոհ էր իսլամիստների կառավարումից, մոտ 15 մլն ստորագրություն հավաքեց Մուրսիի պաշտոնանկության օգտին: Հուլիսի 3-ին եգիպտական բանակը տեղեկացրեց Մոհամմեդ Մուրսիին, որ նա այլևս Եգիպտոսի նախագահ չէ: Զինվորականները գնացին դրան Մուրսիին կամավոր հրաժարականի դրդելու անհաջող փորձերից հետո: Օգոստոսի վերջում Եգիպտոսում ձերբակալվեցին «Մահմեդական եղբայրների» առաջնորդներ Մոհամմեդ Բադիան ու Մոհամմեդ Բելտագին:

«Մահմեդական եղբայրները» միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որ հիմնվել է 1928թ. ուսուցիչ Հասան ալ Բաննայի կողմից Եգիպտոսի Իսմաիլիի քաղաքում: 1933թ. ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: 1949թ. Հասան ալ Բաննայի մահից հետո, 1950թ. շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ ալ Կուտբը, որը մահապատժի ենթարկվեց 1966 թվականին: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն արդեն 500 հազար անդամ ուներ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---