Տրաբզոնի ոստիկանությունը ձերբակալել է Դինքի գործով երկու կասկածյալի 8 հունվարի 2014 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Տրաբզոնի ոստիկանությունը ձերբակալել է «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի գործով երկու կասկածյալների, գրում է Hurriyet Daily News-ը: Կասկածյալներից մեկը՝ Զեյնել Աբիդին Յավուզը ձերբակալվել է հունվարի 7-ին և բերման ենթարկվել ոստիկանության բաժին: Երկրորդ ձերբակալվածը՝ Օսման Հայալը, Յասին Հայալի եղբայրն է, որը ճանաչվել է Դինքի սպանության կազմակերպիչ: Նա նույնպես ձերբակալվել է Տրաբզոնում, Յավուզից մի քանի ժամ հետո: Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվեց Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մեջ կասկածվող Էրհան Թունջելը: Դատարանն ոստիկանության նախկին իրազեկիչ Թունջելին ձերբակալության թույլտվություն տվեց: Թունջելն ազատ արձակվեց Հրանտ Դինքի գործով առաջին դատավարությունից հետո դատարանի որոշմամբ: Գրող Ահմեդ Ումուդի խոսքերով, պետծառայողների պատասխանատվության հարցը այդպես էլ անպատասխան մնաց: «Փոխարենը, որոշ պաշտոնյաներ նոր պաշտոնների արժանացան»,-ասել է նա: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 անձանց «ահաբեկչական կազմակերպության անդամներ» հոդվածով: Յասին Հայալը դատապարտվեց ցմահ բանտարկության, Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում և իրագործում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում |