Քաղաքագետ. 2014-ը հազիվ թե ռազմական ու ներքին աղետների տարի դառնա Հայաստանի ու Ադրբեջանի համար

Քաղաքագետ. 2014-ը հազիվ թե ռազմական ու ներքին աղետների տարի դառնա Հայաստանի ու Ադրբեջանի համար

PanARMENIAN.Net - Չնայած ղարաբաղյան հակամարտությանը, 2014-ը հազիվ թե ռազմական ու ներքաղաքական աղետների տարի դառնա Հայաստանի ու Ադրբեջանի համար, «Ռոսբալտին» տված հարցազրույցում հայտարարել է վրաց դիվանագետ, քաղաքագետ ու բախումնաբան Համլետ Չիպաշվիլին: Ըստ նրա, խաղաղ բանակցությունները կշարունակվեն, թեև չեն ավարտվի տարվա ընթացքում: Չնայած ներքաղաքական ընդդիմության առկայությանը, նախագահներ Սարգսյանին ու Ալիևին չի սպառնում իշխանափոխության վրացական սցենարը՝ նրանք ամուր են նստած իրենց տեղում:

Ինչպես նշեց փորձագետը, այս տարի Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը և կփրկվի այն աղքատությունից, որի մեջ ԵՄ «շնորհիվ» հայտնվել են Բուլղարիան ու Ռումինիան: «Հայաստանը կսկսի վաճառել իր ապրանքները հսկայական շուկայում, որը կբացվի նրա համար Մաքսային միությանն անդամակցելու արդյունքում: Դա շատ հետաքրքիր կազմակերպություն է, առաջիկայում այն շատ լավ կսկսի աշխատել: Խելացի կլիներ, եթե Վրաստանը հետևեր Հայաստանի օրինակին»,-ասել է Չիպաշվիլին:

2014 թվականի հունվարի երկրորդ կեսին Փարիզում կայանալու է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը հայտարարել է Պերուի ԱԳՆ ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Trend գործակալությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) հաջորդ շաբաթ կհանդիպեն Բեռնում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրկհալտերի հետ, հայտնում է «Թրենդը» դիվանագիտական աղբյուրի վրա հղումով: Ըստ տեղեկատվության, հանդիպմանը կքննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

Դեկտեմբերի 15-19-ը տարածաշրջան կատարած այցի ավարտին դեկտեմբերի վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել, որտեղ կողմերին կոչ էին անում «ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են ավելացնել լարվածությունն ու աշխատել մթնոլորտի պահպանման վրա, որը նպաստում է բանակցությունների առաջընթացին»:

Համանախագահները «մտահոգություն էին հայտնել սահմանին բռնության վերջին դեպքերի վերաբերյալ, որոնք խարխլում են խաղաղության հաստատման հեռանկարները»: Համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հանդիպել էին Հայաստանի, ԼՂՀ ու Ադրբեջանի նախագահներին:

Photo: www.geworld.ge
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---