10 հունվարի 2014 - 11:31 AMT
Թուրք ընդդիմադիրը նոր կոռուպցիոն սկանդալներ է կանխատեսում

Առաջիկա օրերին Թուրքիայում ի հայտ կգան կառավարության նոր կոռուպցիոն խախտումներ, հայտարարել է թուրքական ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Ղլիչդարօղլուն, գրում է Today's Zaman թերթը:

Ըստ Ղըլիչդարօղլուի, իր կուսակցությունը հայտարարում էր, որ ժողովրդավարությունն երկրում սպառնալիքի տակ է:

«Իշխանության տարանջատման սկզբունքն երկրում խախտված է: Ես վստահ եմ, որ առաջիկայում Թուրքիայում ի հայտ կգան կառավարության նոր կոռուպցիոն խախտումներ,»,-ասել է Ղըլիչդարօղլուն:

Ընդդիմության առաջնորդը քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ սկանդալը նպատակ ուներ խարխլելու կառավարության դիրքերը:

«Հանցանշաններն ակնհայտորեն մատնանշում են, որ նախարարներն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաները մեղսակից են կոռուպցիային»,-հայտարարել է նա, գրում է «Թրեդնը»:

«Մեծ կաշառք» գործողության շրջանակում և 2013 թ. դեկտեմբերի 13-ին Ստամբուլում և Անկարայում անցկացված գործողության արդյունքում 52 մարդ է ձերբակալվել, այդ թվում գործարարներ ու որոշ նախարարների որդիներ: Գործարարներին ձերբակալել են կոռուպցիայի, մաքսանենգության ու թմրանյութերի իրացման մեղադրանքով: Նախարարները ԱԶԿ-ից են, որը գլխավորում է վարչապետ Էրդողանը: Թուրքիայի էկոնոմիկայի և ներքին գործերի նախարար Զաֆեր Չաղլայանը, qաղաքաշինության ու շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարը և ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը հրաժարական տվեցին: Եվս յոթ նախարարների պաշտոններից հեռացրեց Էրդողանը: Կառավարության նոր կազմը հրապարակվեց դեկտեմբերի 26-ին: