20 ապրիլի 2006 - 19:13 AMT
Վարդան Օսկանյանն ու Սթիվեն Մաննը քննարկել են ղարաբաղյան կարգավորման հարցը
Այսօր Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլը եւ բանակցությունների շարունակման հեռանկարը: