11 հունվարի 2014 - 11:14 AMT
Ռուսաստանը կփոխանակի իրանական նավթը սննդամթերքի հետ

Մոսկվան ու Թեհրանը պատրաստվում են խոշոր գործարք կնքել, որի շրջանակներում Իրանն օրական Ռուսաստան կառաքի մոտ 500 հազար բարել նավթ սննդամթերքի ու այլ ապրանքների դիմաց: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, համաձայնագրի կնքման նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին, և շուտով գործարքի մասին կհայտարարվի պաշտոնապես: Սակայն, դեռ պարզ չէ, թե որքանով է օրինական նման համաձայնությունը միջազգային նորմերի ու Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների պայմաններում: Հնարավոր է, որ գործարքն Իրանի ու Ռուսաստանի միջև դառնա հավաքականի պայմանագրի մի մասը, որը Իսլամական Հանրապետության հետ մտադիր են կնքել միջազգային միջնորդների «վեցնյակի» ներկայացուցիչները:

Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներն արգելում են Իրան արտահանել ատոմային, հրթիռային և ռազմական նշանակության արտադրանք, ուղղակի օտարերկրյա ներդրումները գազային, նավթային ու նավթաքիմիական արդյունաբերության մեջ, ինչպես նաև ցանկացած շփումներն Իսլամական Հեղափոխության պաշտպանների բանակի, բանկերի ու ապահովագրական ընկերությունների հետ, ֆինանսական տրանզակցիաներն ու համագործակցությունն Ւրանի նավատորմի հետ: Պատժամիջոցները կիրառում են ԱՄՆ-ն ու ԵՄ-ն: