20 ապրիլի 2006 - 19:51 AMT
Ռ. Քոչարյանը եւ Սթիվեն Մաննը քննարկել են Ղարաբաղի հարցով բանակցությունների հեռանկարները
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա վիճակը, մտքեր են փոխանակել բանակցությունների հեռանկարների վերաբերյալ: