Պան Գի Մունը հուսով է, որ 2014-ին կհաջողվի անվտանգ աշխարհի հիմքերը դնել11 հունվարի 2014 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակի տարում միջազգային հանրությունը կբազմապատկի հավաքական դիվանագիտական ջանքերը: Չնայած ճգնաժամերին ու դժվարություններին, 2014 թվականը կարող է հնարավորություն տալ կառուցելու անվտանգ, արդար ու բարգավաճ աշխարհ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը այս տարվա իր առաջին մամլո ասուլիսում: Ըստ ՄԱԿ ռադիոյի, գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ 2014 թվականին ՄԱԿ-ն ու Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը կավարտեն սիրիական քիմիական նյութերի ու ծրագրերի ոչնչացման աշխատանքը, անկախ բարդություններից ու վտանգավոր իրավիճակից այդ երկրում: «Քիմիական գրոհները, որ անցյալ տարի տեղի ունեցան Սիրիայում, հիշեցրին Առաջին աշխարհամարտի տարիներին Ֆլանդրիայի դաշտերում տիրող սարսափը,-ասել է նա:-Այդ անիմաստ հակամարտությունը ստիպեց մարդկությանը համընդհանուր առաջընթացի արդյունավետ գործիք փնտրել: Հեցն այդ ձգտումը տասնամյակներ անց վերածվեց ՄԱԿ-ի ստեղծմանը», հայտնում է 1news.az-ը: Պան Գի Մունը նաև հայտարարեց, որ Սիրիայում, վերջին տվյալնելով, 100 հազարից ավելի մարդ է զոհվել, հարյուր հազարավորները վիրավորվել են: Սիրիայի միլիոնավոր բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները: Կազմակերպությունը մտադիր է նորացնել Սիրիայում արյունահեղ հակամարտության զոհերի քանակի մասին տվյալները: Պան Գի Մունը նշել է, որ շատ դժվար է հաշվարկներ կատարելը, քանի որ տեղեկատվության հուսալի աղբյուրները մատչելի չեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ավելի վաղ ՄԱԿ Գերագույն հանձնակատարի վարչության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ ՄԱԿ-ը կդադարեցնի Սիրիայում սպանվածների հաշվառումն անբավարար տեղեկատվության պատճառով: ՄԱԿ-ի համար հրատապ այլ հարցերի թվում Պան Գի Մունը նշեց իրավիճակը Հարավային Սուդանում ու Հարավաֆրիկյան Հանրապետությունում, կլիմայի փոփոխությունները, հումանիտար օգնությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, աջակցությունն Աֆղանստանին, աջակցությունը պաղեստինա-իսրայելյան կարգավորմանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |