Իրանի միջուկային ծրագրի կասեցման մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ին

Իրանի միջուկային ծրագրի կասեցման մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ին

PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները համաձայնեցրել են Իրանի հետ միջուկային ծրագրի կասեցման մասին միջանկյալ համաձայնության վերջին մանրամասները, այն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ին: Իրանի միջուկային ծրագրի սառեցման դիմաց մի շարք պատժամիջոցներ, որ գործում էին Թեհրանի դեմ, կհանվեն: Իրանը սառեցված ակտիվների 550 մլն դոլար առաջին դրամաքանակը կստանա փետրվարի սկզբին: Սառեցված ակտիվների ընդհանուր գումարը կազմում է 4,2 մլրդ դոլար:

Ըստ համաձայնագրի, հունվարի 20-ից ուրանի հարստացումը 5 տոկոսից ավելի կկասեցվի: Ուրանի ողջ պաշարը, որը հարստացվել էր մինչև 20 տոկոս, կվերափոխվի և կբերվի այն վիճակի, որի դեպքում հնարավոր չի լինի այն հարստացնել: Մինչև 20 տոկոս հարստացված ուրանի պաշարը ելքային հումքն է, որն Իրանը կարող է օգտագործել զենքի ստեղծման համար: Իրանը նաև հրաժարվում է նոր ցենտրիֆուգերի կառուցումից, որոնք կիրառվում են ուրանի հարստացման համար, իսկ գործողներից շատերը կանջատվեն, հայտնում է ВВС-ին:

Գերմանիային և ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներին՝ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Ռուսաստանին ու Չինաստանին, Իրանի հետ բանակցություններում ներկայացրել է Եվրամիության արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Նա հայտարարել է, որ վերահսկողությունը կիրականացնի ՄԱԳԱՏԷ-ն:

Իրանի դեմ գործող պատժամիջոցները կթուլացվեն մասնակիորեն և միայն այնքանով, որքանով Թեհրանը կկատարի իր պարտավորությունները:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կիրակի օրը ողջունել է համաձայնությունների իրագործման մեկնարկը և հայտարարել է, որ դեմ է Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներին և վետո կդնի պատժամիջոցների վերաբերյալ Կոնգրեսի առաջարկի վրա: 2013 թ. նոյեմբերի 24-ին Իրանն ու «վեցնյակը» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) պայմանավորվածության եկան Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Դա Իրանի միջուկային ծրագրի կասեցման միջոցներ են:

Մասնավորապես Իրանը պարտավորվել է դադարեցնել 5 տոկոսից ավելի ուրանի հարստացումը և դադարեցնել պլուտոնիումի ու ցենտրիֆուգերի արտադրությունը, ինչպես նաև թույլ տալ, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներն այցելեն միջուկային օբյեկտներ: Ի պատասխան Արևմուտքը պետք է ապասառեցնի իրանական ակտիվների մի մասը:

Photo: mehr.ir
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---