«Ոսկե գլոբուսի» հաղթողները հայտնի են. լավագույնը «Ստրկության 12 տարի» ֆիլմն է13 հունվարի 2014 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Հոլիվուդում հավատարմագրված օտարերկրյա մամուլի ասոցիացիան հայտարարել է 71-րդ «Ոսկե գլոբուսի» հաղթողներին: Այսպիսով, մրցանակաբաշխության դափնեկիրներն են «Ստրկության 12 տարի» (12 Years a Slave) ու «Ամերիկյան խաբեբայություն» (American Hustel) ֆիլմերը: Մրցանակակիրների անունները հայտնել են Լոս Անջելեսում անցնող տոնական մրցանակաբաշխությանը: Սթիվ ՄքՔուինի «Ստրկության 12 տարին» լավագույնն դրամատիկական ֆիլմ է ճանաչվել, իսկ Դևիդ Օ.Ռասելի «Ամերիկյան խաբեբայությունը»՝ լավագույն կատակերգություն/մյուզիքլ: Բացի այդ, այդ կատակերգությունում դերերի համար երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջենիֆեր Լոուրենսը, իսկ լավագուն կատակերգական դերի համար գլոբուս է ստացել Էմի Ադամսը: Լավագույն դրամատիկ դերասանուհի է ճանաչվել Քեյթ Բլանշեթը Վուդի Ալենի «Ժասմին»-ում (Blue Jasmine), իսկ դերասան՝ Մեթյու Մակքոնահին «Դալասի գնորդների ակումբում» (Dallas Buyers Club) դերերի համար: Վերջինում խաղացած Ջարեդ Լետոն ճանաչվել է երկրորդ պլանի լավագույն դերասան: Մարտին Սկորսեզեի «Գայլը Ուոլ Սթրիթից» (The Wolf of Wall Street) ֆիլմը Լեոնարդո դի Կապրիոյին արժանացրեց լավագույն կատակերգական դերասան կոչմանը: Լավագուն ռեժիսուրայի համար «Ոսկե գլոբուս» է ստացել Ալֆոնսո Կուարոնը «Գրավիտացիայի» (Gravity) համար, իսկ Սփայկ Ջոնսը՝ «Նա» (Her) ֆիլմի լավագուն սցենարի: Օտարալեզու լավագույն ֆիլմ է ճանաչվել իտալացի Պաոլո Սորենտինոյի «Մեծ գեղեցկությունը» (The Great Beauty), իսկ անիմացիոն ֆիլմ՝ Walt Disney Co-ի «Սառցե սիրտը» (Frozen): Այս «Ոսկե գլոբուսը» 71-րդն էր: Մրցանակը շնորհվում է ինչպես կինոյում, այնպես էլ հեռուստատեսությունում աշխատանքի համար: 2014-ին մրցանակներ են ստացել նաև Breaking Bad-ը որպես լավագույն դրամատիկ, ու «Բրուքլին 9-9» ( Brooklyn Nine-Nine (Fox), որպես լավագուն կատակերգական հեռուստասերիալներ: Photo: showbiz411.com Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ ԱՀԿ. Covid-19-ի ժամանակ ամբողջ աշխարհում չարաշավել է հակաբիոտիկների ընդունումը Նշվում է, որ հիվանդների 75%-ին դրանք «ամեն դեպքում» նշանակվել են Փաշինյան․ 9-րդ կետն ապաշրջափակման մասին է, Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ մի գրառում, որով ՀՀ ինքնիշխանությունը որևէ ձևով սահմանափակվում է Վարչապետ․ Այդ գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանն ասել է՝ կառավարությունը չպետք է եկեղեցու գործերին միջամտի, իսկ ինքը կարող է կարծիք ասել՝ որպես անհատ |