Սիրիայում սպանվել է հերթական ադրբեջանցի գրոհայինը

Սիրիայում սպանվել է հերթական ադրբեջանցի գրոհայինը

PanARMENIAN.Net - Սիրիայում սպանվել է ադրբեջանցի գրոհայինը, որը կռվում էր զինված սիրիական ընդդիմության կողմից, հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը մոջահեդներին պատկանող կայքերի վրա հղումով: Ըստ տեղեկատվության, «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» խմբավորման անդամ, ադրբեջանցի Ազադը Աբդուրահման ածականով սպանվել է սիրիական բանակի զինվորների կողմից:

Ասվում է, որ նա ծնվել է Սումգայիթում և բռնցքամարտի սպորտի վարպետի կոչում ուներ, իսկ նրա ընտանիքն այժմ գտնվում է Սիրիայում: Նրա եղբայր Սուլեյմանը ևս կռվում է այդ երկրում:

Սիրիայում իրավիճակի սրացումից հետո մի խումբ ադրբեջանցիներ մեկնել այդ երկիր և կռվում են տարբեր խմբավորումների կազմում: Անցած շրջանում մարտերի ժամանակ սպանվել է մոտ 100 ադրբեջանցի: Շատերի լուսանկարները մոջահեդները տեղադրում են տարբեր սոցցանցերում:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևն ասել է «ԱՊԱ»-ին, որ նախարարությունն «ուշադիր հետևում է իրադարձություններին Սիրիայում». Իրավիճակը Սիրիայում այժմ լարված է մնում: Մենք նախկինում ևս նշել ենք, որ այդ կապակցությամբ Սիրիայում իր գործունեությունը դադարեցրել է նաև Ադրբեջանի դեսպանությունը: Դեսպանատունը տեղափոխվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ: Չնայած դրան, մենք ուշադիր հետևում ենք Սիրիայի իրադարձություններին ու աշխատում ենք պարզել, արդյոք այնտեղ սպանված մարդկիկ ադրբեջանցիներ են կամ Ադրբեջանի քաղաքացիներ, հետո հարկ կլինի պարզել, թե ինչ ուղիներով ու ինչ միջոցներով են նրանք հայտնվել Սիրիայում: Եթե հաշվի առնենք, որ իրավիճակը Սիրիայում լարված է մնում, և այդ երկրում ոչ մի դիվանագիտական ներկայացուցչություն չի գործում, դժվար չէ կռահել, թե որքան է դա խանգարում մեր հետաքննությանը: Սակայն, չնայած դժվարություններին, մենք շարունակում ենք հետաքննությունը»:

Է. Աբդուլլաևը հիշեցրել է նաև, որ ուժի մեջ է մնում Ադրբեջանի ԱԳՆ 2011 թվականի հայտարարությունն այն մասին, որ աննպատակահարմար է համարում Ադրբեջանի քաղաքացիների այցելությունները Սիրիա:

Photo: apa.az
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---