Ջոն Քերի. ԱՄՆ-ն ողջունում է Իրանի մասնակցությունը «Ժնև-2»-ին

Ջոն Քերի. ԱՄՆ-ն ողջունում է Իրանի մասնակցությունը «Ժնև-2»-ին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ողջունում է Իրանի մասնակցությունը «Ժնև-2»-ին, սակայն Թեհրանը պետք է հավանություն տա Ժնևի կոմյունիկեին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարության վրա հղումով, որը նա արել է երկուշաբթի Փարիզում: «Մենք հավանություն կտանք Իրանի մասնակցությանը «Ժնև-2-ին», եթե Իրանը հաստատի, որ մասնակցելու է խորհրդարժողովին այն նպատակների շրջանակում, որոնք ներկայացված են «Ժնև-2»-ի անցկացման համար: Նրանք նույնպես կարող են իրենց ավանդն ունենալ հարցի խաղաղ կարգավորման մեջ»,-ասել է Քերին:

«Իրանը պետք է իրազեկի ՄԱԿ-ին և մեզ, որ իրենք պատրաստ են ժամանել խորհրդաժողովին շարունակելու համար «Ժնև-1» աշխատանքը, անհրաժեշտ է, որ Իրանը ճիշտ, դրական դեր կատարի, որպեսզի Իրանը իրականացնի «Ժնև-1»-ի որոշումները»,-հավելել է ԱՄՆ պետքարտուղարը:

Իր հերթին Սիրիայի գծով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին հայտարարել է, որ սիրիացի ժողովուրդն ինքն է որոշելու իր ճակատագիրը, սակայն կպահանջվի առաջատար համաշխարհային տերությունների օգնությունը, ներառյալ, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն»,-հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Բրահիմին նշել է նաև, որ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման համար ստեղծագործ մոտեցում է հարկավոր: Նա նաև նշել է, որ եթե ճգնաժամը շարունակվի, ապա հարևան երկրները հասկանում են, որ այն կհարվածի նրանց: «Դա տեղի է ունենում Լիբանանում, Իրաքում, դա արդեն բոլորին է հայտնի»,-հավելել է ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչը:

Իրանի ԱԳՆ ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը մասնակցելու է Սիրիայի վերաբերյալ խորհրդաժողովի աշխատանքներին առանց նախապայմանների և հրավեր ստանալու դեպքում:

Սիրիական հակամարտության կարգավորմանը նվիրված «Ժնև-2»-ի միջազգային խորհրդաժողովը երկու փուլով կանցնի: Այն կբացվի հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրյո քաղաքում, իսկ հետո հունվարի 24-ին կշարունակվի Ժնևի Ազգերի պալատում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---