Հերթական միջադեպն Ադրբեջանի ԶՈւ-ում. Երկրորդ օրն է ինքնասպանության դեպք է գրանցվում

Հերթական միջադեպն Ադրբեջանի ԶՈւ-ում. Երկրորդ օրն է ինքնասպանության դեպք է գրանցվում

PanARMENIAN.Net - Երկրորդ օրն անընդմեջ ադրբեջանական բանակում ինքնասպանության դեպք է արձանագրվում: Ադրբեջանական բանակի զինվոր Ռուստամ Ֆիրուդին օղլու Գուլիևը (1955 թ. ծնված) ինքնասպան է եղել, հայտնում է Haqqin.az-ը՝ Ադրբեջանի ՊՆ վրա հղումով:

Ըստ տեղեկատվության, միջադեպը տեղի է ունեցել շփման գծում գտնվող զորամասերից մեկում: Փաստով հարուցվել է քրեական գործ: Քննություն է տարվում:

Նախօրեին ինքնասպան էր եղել Ադրբեջանի ՊՆ N զորամասի զինվոր Աբդուլլաև Մազահիր Մահիր օղլուն (1992 թ. ծնված): Մ. Աբդուլլաևը զորակոչվել էր իսկական զինվորական ծառայության Բաքվի Սաբունչիի շրջանից 2013 թվականի հունվարին: .

Ըստ պաշտոնական ադրբեջանական վիճակագրության, 2013 թվականի 5 ամսում, Ադրբեջանի ԶՈւ շարքերում 43 զինվոր է մահացել, որից 35-ը՝ ոչ մարտական պայմաններում: Ըստ ադրբեջանցի իրավապաշտպանների, զոհվածների թիվը բանակում 50-ից ավելի է:

Դեկտեմբերի 24-ի Խոշտանգումների դեմ ադրբեջանական կոմիտեի ղեկավար Էլչին Բեհբուտովը մամլո ասուլիսում հայտնել է, որ 2013 թ. Խոշտանգումների դեմ ադրբեջանական կոմիտեն կտտանքների, վատ կամ անմարդկային վերաբերմունքի 115 բողոք է ստացել: 6 դեպքում բողոքները ստացվել են կանանց հանդեպ բռնության վերաբերյալ: Նա նշել է, որ կտտանքների հետևանքով Ադրբեջանում մահվան 5 դեպք է գրանցվել: Բոլոր այդ փաստերը տեղի են ունեցել ադրբեջանական բանակի զորամասերում

Բեհբուտովն ասել է, որ 2012 թվականին Կոմիտեն 141 բողոք է ստացել խոշտանգումների վերաբերյալ այդ թվում 9 մահացու դեպքի մասին:

Իրավապաշտպանը նշել է, որ Կոմիտեն հայտարարում է միայն այն փաստերի մասին, որոնց տեղյակ է: Ըստ Բեհբուտովի, իրականում կտտանքների դեպքերը կարող է կրկնակի անգամ ավելի լինեն, քանի որ զոհերն ու նրանց հարազատները գերադասում են չբողոքել: Բեհբուտովը նաև հայտնել է, որ զեկույցն ուղղվելու է Խոշատնգումների համաշխարհային կազմակերպությանը, ԵԽ Կտտանքների դեմ կոմիտեին և ԵԱՀԿ կենտրոնակայանին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---