Երևանը 2013-ին ԱՊՀ ամենամեծ պահանջարկը վայելով քաղաքներից էր ռուս զբոսաշրջիկների համար

Երևանը 2013-ին ԱՊՀ ամենամեծ պահանջարկը վայելով քաղաքներից էր ռուս զբոսաշրջիկների համար

PanARMENIAN.Net - Հյուրանոցների առցանց ամրագրման ռուսական Oktogo.ru ծառայությունն որոշել է ԱՊՀ ամենապահանջված քաղաքներն ու երկրները ռուս ճանապարհորդների համար 2013 թվականին: 2013 թվականին ԱՊՀ քաղաքների ռուս զբոսաշրջիկների թոփ տասնյակում են հայտնվել Կիևը, Մինսկը, Օդեսան, Քիշնևը, Ալմատին, Բաքուն, Լվովը, Աստանան, Երևանն ու Տաշքենդը: Վարկանիշը կազմվել է 2013 թ. ԱՊՀ երկրներում ռուսաստանցիների կողմից հյուրանոցների ամրագրման տվյալների հիման վրա:

«2013 թվականին ռուսաստանցիները ճամփորդել են ԱՊՀ երկրներ միջինը երեք օրով, որտեղ բնակության համար վճարել են օրական 3,4 հազար ռուբլի,-ասել է Travel.ru (Oktogo) ընկերության օպերացիոն բաժնի պետ Օլգա Ֆավարիզովան: -2012 թվականի համեմատ այդ ցուցանիշները գրեթե չեն փոխվել, փոխարենը ուղևորությունների քանակը ԱՊՀ քաղաքներով, ամրագրված Ինտերնետի միջոցով, աճել է ավելի քան երկու անգամ»:

Ըստ Oktogo.ru-ի, ԱՊՀ երկրների թվում ռուսաստանցիներն ամենաերկար ուղևորությունները կատարել են դեպի Երևան՝ վեց օրով, իսկ ամենակարճատև ուղևորությունները դեպի Մինսկ՝ երկու օրով: ԱՊՀ ամենաթանկ քաղաքն ըստ ռուսաստանցիների ծախսերի Ղազախստանի մայրաքաղաք Աստանան է, իսկ ամենաբյուջետայինը՝ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևը: Աստանայում ռուսաստանցիները հյուրանոցում բնակվելու համար միջինը վճարել են 6,3 հազար ռուբլի օրական, իսկ Քիշնևում՝ 2,7 հազար ռուբլի օրական:

Ըստ Oktogo.ru-ի, ԱՊՀ ամենապոպուլյար երկրները ռուսաստանցիների համար 2013 թվականին եղել են Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, Մոլդովան, Ադրբեջանը, Հայաստանն ու Ուզբեկստանը: Ռուս զբոսաշրջիկներն Ուկրաինա մեկնել են հիմնականում ինքնուրույն միջինը չորս օրով և բնակության համար վճարել են օրական 3,1 հազար ռուբլի, իսկ Ղազախստան ռուսաստանցիները միջինը մեկնել են երեք ու կես օրով, որտեղ բնակության համար վճարել են օրական 5 հազար ռուբլուց ավելի: Ինչպես գրում է Oktogo.ru-ն, «անկախ Հայաստանի մայրաքաղաքի հատակագիծը թույլ է տալիս հեշտությամբ կողմնորոշվել տեսարժան վայրերով հագեցած քաղաքի կենտրոնում: Հետաքրքիր են այստեղ պուրակները, առաջին հերթին Ազգային օպերայի և բալետի շենքին հարող պուրակը ոչ հեռու գտնվող Կոնսերվատորիայի հետ միասին: Հետաքրքիր է նաև XVI դարի Երևանի ամրոցը, հայտնի Մատենադարանը, Սարդարապատ հուշահամալիրը: Արժանի համբավ ունեն նաև Օպերայի և բալետի թատրոնը Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճով, Կամերային երաժշտության տունը և այլ կառույցներ: Չի կարելի նաև անտարբեր անցնել հայտնի Երևանի կոնյակի գործարանի մոտով»:

Ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեի, 2013 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան է ժամանել 677 906 զբոսաշրջիկ, ինչն ավելի է 2012 թվականի նույն ժամանակաշրջանից 12,4 տոկոսով: Հաշվետու շրջանում երկիր ժամանած զբոսաշրջիկների 21,8 տոկոսը, կամ 147 783 մարդ, ժամանել է Ռուսաստանից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---