Օբաման հերթական անգամ հայտարարել է, որ հարկ չկա նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ

Օբաման հերթական անգամ հայտարարել է, որ հարկ չկա նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռոհեմի հետ հանդիպմանը կրկին նշել է, որ դեմ է Իրանի դեմ նոր պատժամիջոցներին: Նա նշել է, որ պատժամիջոցների սահմանումը ԱՄՆ Կոնգրեսի կողմից ժամանակավրեպ է: Օբաման ասել է, որ հարկավոր է շանս տալ դիվանագիտությանը, որը կարող է իր պտուղները տալ: Դեռ նախօրեին նա խոստացել է Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների «չափավոր թուլացում», եթե այդ երկիրը ձեռնամուխ լինի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության իրագործմանը: ԱՄՆ նախագահը ստիպված է զսպել Կոնգրեսի ճնշումը, որը պնդում է, որ նոր պատժամիջոցներ սահմանվեն Թեհրանի դեմ, ստիպելու համար Իրանին պահպանել համաձայնության պայմանները: Ավելի վաղ Օբաման զգուշացրել էր, որ նույնիսկ Կոնգրեսի կողմից նոր պատժամիջոցներ սահմանելու դեպքում, նա վետո կդնի ցանկացած նման օրինագծի վրա: Միևնույն ժամանակ, ըստ նրա, ԱՄՆ-ն պատրաստ է խստացնել էմբարգոն Իրանի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում, հայտնում է «ՌԲԿ»-ն:

Ըստ «ՌԻԱ Նովոստիի», ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը մտադիր է այցելել Իրան առաջիկա շաբաթներին: «Ես մտադիր եմ այցելել Իրան առաջիկա շաբաթներին»,-հայտնել է իր պլանների մասին Էշթոնը երկուշաբթի Քուվեյթում մամլո ասուլիսի ժամանակ:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ փոխղեկավար Աբբաս Արաքչին հայտարարել է, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հրավիրվել է «վեցնյակի» անունից այցելել Թեհրան: Այդ մասին ասվում էր Իրանի ԱԳՆ ղեկավարի բաց հրավերում: «Էշթոնը «հետաքրքրությամբ ընդունեց» հրավերը, հայտարարեց նրա ներկայացուցիչը՝ նշելով, որ ԵՄ դիվանագիտության ղեկավարը «նախկինում արդեն մտադրություն հայտնել էր Թեհրան այցելելու վերաբերյալ»:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---