Սիրիայում սպանվել է հերթական ադրբեջանցի գրոհայինը, այս անգամ, դեռահաս

Սիրիայում սպանվել է հերթական ադրբեջանցի գրոհայինը, այս անգամ, դեռահաս

PanARMENIAN.Net - Սիրիայում սպանվել է հերթական ադրբեջանցի գրոհայինը: Ինչպես հայտնում է ադրբեջանական 1news.az կայքը, սպանված գրոհային Նաջաֆ Քերիմովը ծնվել է 1999 թ. Այդ մասին Teleqraf.сom-ին է հայտնել սպանվածի հարազատը՝ Գյունել Բաբաևան:

Ինչպես գրում է 1news.az-ը, Սիրիայում սպանված դեռահասը Նամիգ Քերիմովի որդին է, որն էլ տարել է տղային հետը Սիրիայում պատերազմելու: Ինչպես նշվում է, Քերիմովների ընտանիքը, որտեղ չորս երեխա կա, 2013 թ. ամռանը լքել է Ադրբեջանը: Մինչ այդ նրանք բնակվում էին Դարնագյուլ ավանում:

Նախօրեին «ԱՊԱ» ադրբեջանական գործակալությունը, մոջահեդներին պատկանող կայքերի վրա հղումով հայտնել էր, որ Սիրիայում մեկ այլ ադրբեջանցի գրոհային է սպանվել: Ըստ տեղեկատվության, «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» անդամ ադրբեջանցի Ազադը, Աբդուրահման կեղծանունով, սպանվել է սիրիական բանակի զինվորների կողմից:

Ասվում էր նաև, որ նա ծնունդով Սումգայիթից է ու բռնցքամարտի սպորտի վարպետ է: Ասվում է նաև, որ ադրբեջանցի մոջահեդի ընտանիքը այժմ գտնվում է Սիրիայում և նրա եղբայր Սուլեյմանը նույնպես կռվում է այդ երկրում:

Իրավիճակի սրումից հետո Սիրիայում ադրբեջանցի քաղաքացիների մի խումբ մեկնել է այդ երկիր և կռվում է տարբեր խմբավորումների կազմում: Վերջին շրջանում մարտերի ժամանակ շուրջ 100 ադրբեջանցի է սպանվել:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևն ասել է «ԱՊԱ»-ին, որ նախարարությունն «ուշադիր հետևում է Սիրիայի իրադարձություններին. «Իրավիճակը Սիրիայում այժմ լարված է մնում: Մենք նախկինում արդեն նշել ենք, որ Սիրիայում իր գործունեությունն է դադարեցրել Ադրբեջանի հյուպատոսությունը, այն տեղափոխվել է Բեյրութ: Չնայած դրան, մենք ուշադիր հետևում ենք Սիրիայի իրադարձություններին և փորձում ենք պարզել, թե արդյոք այնտեղ սպանված անձիքն ադրբեջանցիներ են կամ Ադրբեջանի քաղաքացիներ: Եթե պարզվի, որ նրանք Ադրբեջանի քաղաքացիներ են կամ ադրբեջանցիներ, հետո հարկ կլինի պարզել, թե ինչ ճանապարհներով ու ում միջոցներով են նրանք հայտնվել Սիրիայում: Եթե հաշվի առնենք, որ իրավիճակը Սիրիայում լարված է և այդ երկրում ոչ մի դիվանագիտական ներկայացուցչություն չի գործում, դժվար չէ կռահել, թե որքան է դա խանգարում մեր հետաքննությանը: Սակայն, չնայած դժվարություններին ու խոչընդոտներին, մենք շարունակում ենք հետաքննությունը:

Աբդուլլաևը հիշեցրել է, որ ուժի մեջ է մնում 2011 թ. արված Ադրբեջանի ԱԳՆ զգուշացումը Սիրիա մեկնելուց զերծ մնալու վերաբերյալ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---