2013-ի 11 ամիսներին պետբյուջեի եկամուտներն աճել են` հիմնականում նոր եկամտահարկի հաշվին

2013-ի 11 ամիսներին պետբյուջեի եկամուտներն աճել են` հիմնականում նոր եկամտահարկի հաշվին

PanARMENIAN.Net - Անցած տարվա հունվար-նոյեմբերին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 967,7 մլրդ դրամ, ծախսերը` 901,1 մլրդ դրամ` համապատասխանաբար 89,9 տոկոսով և 84.6 տոկոսով ապահովելով կառավարության տարեկան ծրագրի կատարումը, տեղեկացնում է Ֆինանսների նախարարությունը:

Այսպիսով` բյուջեի եկամուտներն ավելի ինտենսիվ են հավաքագրվել, քան կատարվել են ծախսերը, որպես արդյունք ձեւավորվել է 66,7 մլրդ դրամի հավելուրդ, ընդ որում, միտումը շարունակական է եղել ողձ տարվա ընթացքում: Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականը թույլ է տվել ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացնել 77 մլրդ դրամով` տարեկան ծրագրով նախատեսված 33 մլրդ դրամի փոխարեն:

Տարվա կեսերից, սակայն, որոշ տնտեսագետներ պնդում էին, որ կառավարությունը` դանդաղեցնելով բյուջեի ծախսային կատարողականը, փորձում է զսպել գնաճը, որի հիմնական պատճառը հունիսին գազի ու էլեկտրականության գների բարձրացումն էր` 132-ից 156 դրամի եւ 28-ից (գիշերային 20) 38 (գիշերային 30) դրամի:

Արդեն օգոստոսին 12-ամսյա գնաճը կազմել էր 9,3 տոկոս, որի զսպման համար Կենտրոնական բանկը անգամ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` փորձելով նվազեցնել տնտեսություն մտնող փողի զանգվածն ու տնտտեսական ակտիվությունը և նպաստել գնանկմանը: Որպես արդյունք տարին հնարավոր եղավ փակել 5,6 տոկոս գնաճով:

2013-ի 11 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15,1 տոկոսով ավելի ինտենսիվ է դարձել նաեւ եկամուտների աճը` 126,7 մլրդ դրամ` նախորդ տարվա 10,8 տոկոսի կամ 82,3 մլրդ դրամի դիմաց:

Ավելի շատ գումար է հավաքագրվել հարկային եկամուտների աճի հաշվին, ինչը պայմանավորված է նախկինում սահմանված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն միասնական եկամտային հարկի ներդրմամբ, որի գծով անցած ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել 224,9 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---