Արմեն Ռուստամյանը ղարաբաղյան խնդրի մասին. «Կոշտությանը պետք է պատասխանել կոշտությամբ»

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն այսօր Ստեփանակերտու, ելույթ ունենալով «Ղարաբաղյան խնդիր. կարգավորման հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումներին, խոսել է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի խորհրդարանների ներուժն ղարաբաղյան խնդրի լուծման գործընթացում ավելի ակտիվ օգտագործելու մասին: Նա ընդգծել է, որ «պատերազմն Ադրբեջանի հետ գործնականորեն չի ավարտվել, այն տեղափոխվել է այլ հարթություն»: Նրա խոսքերով, ադրբեջանական իշխանությունների ներկայիս քաղաքականությունը պարունակում է պատերազմի տարրեր, որոնցից են, մասնավորապես, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տրանսպորտային շրջափակումը, ռազմատենչ հայտարարությունները:



Ռուստամյանի կարծիքով, ստեղծված իրավիճակը պահանջում է վերանայել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտոնական եւ խորհրդարանական դիվանագիտության մարտավարությունը: Արմեն Ռուստամյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է համարժեք պատասխան տալ Ադրբեջանի քաղաքականությանը ղարաբաղյան կարգավորման հարցում: «Կոշտությանը պետք է պատասխանել կոշտությամբ», - հայտարարել է հայ խորհրդարանականը: Ըստ նրա, հակամարտության երկու հայկական կողմերին չպետք է մտահոգի այլ միջազգային ատյաններում ղարաբաղյան խնդիրը քննարկելու հնարավորությունը, որն Արդբեջանը օգտագործում է որպես շանտաժի միջոց, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---