208 կոնգրեսականներ կոչ են արել Ջորջ Բուշին ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությունը «ցեղասպանություն« անվանել21 ապրիլի 2006 - 16:45 AMT PanARMENIAN.Net - «ԱՄՆ 208 օրենսդիր ապրիլի 20-ին դիմել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին Հայոց ցեղասպանությունը «ցեղասպանություն» անվանելու կոչով, հայտնել է ՀՅԴ Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը: Բուշին հղված նամակում ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն եւ Ջո Նոլենբերգը նշել են, որ ԱՄՆ-ն երբեք թույլ չի տա, որ մարդկության դեմ այդ հանցանքը չդատապարտված մնա: «Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, մենք մեկ անգամ եւս կհաստատենք մեր պարտավորությունը թույլ չտալու, որ նման հանցագործություններ կրկնվեն ապագայում: Հիշելով ցեղասպանության մասին, մենք ընդգծում ենք մեր հավատարմությունը մարդու իրավունքների հիմնական սկզբունքներին: Մեր ժողովրդի եւ ողջ համաշխարհային հանրության շահերից է բխում հիշել անցյլաը եւ համոզված լինել, որ այն երբեք չի կրկնվի»,-նշվում է նամակում: Նամակի տակ ստորագրել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 178 անդամներ եւ 30 սենատորներ: Հիշեցնենք, որ 2000թ.-ի փետրվարին այն ժամանակ նախագահի թեկնածու Ջորջ Բուշը խոստացել էր ընտրվելու դեպքում ճշտորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սակայն ընտրվելուց հետո նա մշտապես խուսափել է օգտագործել ցեղասպանություն բառը` փոխարենը օգտագործելով զանազան խուսափողական արտահայտություններ, թուլացնելով պատմական իրողության իրավական հետեւանքների ազդեցությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |