Քրդական կուսակցությունը ցանկանում է մասնակցել «Ժնև-2»-ին15 հունվարի 2014 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի ապագայի մասին միջազգային խորհրդաժողովի շեմին, որին սիրիական ընդդիմության մասնակցությունը հարցականի տակ է, քրդական հարցը կարող է լրացուցիչ դժվարություններ առաջացնել: Երկու միլիոն սիրիացի քրդեր կուտակված են երկրի հյուսիսում: Մարտական գործողությունների գոտուց հեռացած փախստականներից շատերը ապաստան են գտնել Իրաքում ու Թուրքիայում: Թուրք-սիրիական սահմանին քրդերը մշտապես համերաշխության ակցիաներ են անցակցնում Սիրիայում մնացած իրենց եղբայրներին աջակցելով, ինչպես դա տեղի ունեցավ Թուրքիայի խոշորագույն քրդական Խաղաղության ու ժողովրդավարության կուսակցության կոչով կազմակերպված ցույցի ժամանակ: «Քրդերը ցանկանում են մասնակցել «Ժնև-2»-ին:Տարբեր քրդական միավորումներ բանակցություններ են վարել ու որոշել են համատեղ գործել: Նրանք ձգտում են մասնակցել խորհրդաժողովին որպես առանձին քրդական պատվիրակություն: Եթե դա անհնար լինի, նրանք կոչ են անում Սիրիայի ընդդիմությանը ճանաչել իրենց իրավունքները, և առաջարկում են Ժնև ժամանել սիրիական ընդդիմության պատվիրակության կազմում: Իսկ եթե սիրիական ընդդիմությունը չընդունի քրդերի իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությունը, և եթե թույլ չտան կազմել առանձին քրդական պատվիրակություն, ապա նրանք Ժնևի խորհրդաժողովին մասնակցելու իմաստ չեն տեսնում»,-հայտարարել է Խաղաղության ու ժողովրդավարության քրդական կուսակցության ղեկավար Սելահադդին Դեմիրթաշը: Իրավիճակը նաև բարդանում է նրանով, որ սիրիացի քրդերի շարքերում պառակտում գոյություն ունի: Նրանց մի մասը հակամարտության մեկնարկից ի վեր սատարել է ապստամբներին, իսկ մյուս մասն ակնհայտորեն աջակցել է Բաշար Ասադի ռեժիմին: Թեև, անկախ քաղաքական նախապատվություններից, սիրիացի քրդերը «ընդհանուր թշնամի» ունեն»՝ ծայրահեղականորեն տրամադրված իսլամիստական խմբավորումները, գրում է euronews-ը: «Տարածաշրջանը, որտեղ բնակվում են Սիրիայի քրդերը, ամեն կողմից շրջապատված է ծայրահեղականների խմբավորումներով, որոնք կապված են «Ալ Քայիդայի» և «Ան Նուսրիի» հետ: Թուրքական սահմանը նույնպես փակ է: Հետևաբար, քրդաբնակ տարածքները հայտնվել են շրջափակման մեջ: Մենք՝ քրդերս, ինքնուրույն ենք օգնություն հայթայթում և փորձում հասցնել այնտեղ, որտեղ դա հարկավոր է, բայց դա հեշտ չէ: Մենք դա անում ենք, քանի որ միջազգային օգնությունն այնտեղ չի հասնում: «Ալ Քայիդան» և մյուս խմբավորումներն ամեն ինչ անում են, որպեսզի օգնությունը չհասնի այն վայրեր, որտեղ քրդերն են ապրում, քանի որ նրանք մեզ հետ մշտական պայքարի մեջ են»,-ասել է BDN առաջնորդը: Սիրիական կարգավորման «Ժնև-2» միջազգային խորհրդաժողովը կանցնի երկու փուլով: Այն կմեկնարկի հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրյո քաղաքում, իսկ հետո հունվարի 24-ին կշարունակվի Ժնևի Ազգերի պալատում: Քրդերը Սիրիայի խոշորագույն ազգային փոքրամասնությունն են՝ կազմելով բնակչության 9 տոկոսը: Սիրիայի տարածքում քրդերը հիմնականում կոմպակտ են բնակվում՝ հյուսիսում ու հյուսիս-արևելքում, այդ շրջանները ոչ պաշտոնապես կոչում են «Սիրիական Քրդստան»: Սիրիացի քրդերի մեծ մասը ձգտում են քաղաքական ինքնավարության: Կան նաև քաղաքական անկախություն պահանջող շրջանակներ: Քաղաքացիական պատերազմի ընթացքում սիրիական կառավարական զորքերը լքեցին քրդաբնակ տարածքներից շատերը, ինչը խթանեց քրդերի ինքնակառավարման աճը: «Ալ Քայիդան» ամենախոշոր ծայրահեղական միջազգային ահաբեկչական կազմակերպություններից է վահաբիստական ուղղվածությամբ: Այն ստեղծվել է 1988 թվականին: Կազմակերպության ստեղծման ակունքների մոտ էին Ուսամա բին Լադենն ու Այման ազ Զավահիրին: Աֆղանստանից ԽՍՀՄ զորքերը դուրս բերելուց հետո, «Ալ Քայիդան» իր պայքարն ուղղեց ԱՄՆ դեմ և ընդհանրապես արևմտյան աշխարհի դեմ: Կազմակերպության նպատակն է աշխարհիկ ռեժիմների տապալումն իսլամական երկրներում ու «Մեծ իսլամական խալիֆաթի» ստեղծումը: Քենիայում և Տանզանիայում 1998 թվականին ԱՄՆ դեսպանատների պայթեցումից հետո, նա ստացավ ահաբեկչական կազմակերպության կարգավիճակ: Բին Լադենի մահից հետո կազմակերպությունը գլխավորում է եգիպտացի Այման ազ Զավահարին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |