Ադրբեջանը հունվարի 13-ից դադարեցրել է ՌԴ գազի առաքումը

Ադրբեջանը հունվարի 13-ից դադարեցրել է ՌԴ գազի առաքումը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը տեխնիկական պատճառներով հունվարի 13-իցդադարեցրել է Ռուսաստան գազի առաքումը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն «Գազպրոմի» տվյալներին հղումով: Առաքումների վերսկսման ժամկետները դեռ հայտնի չեն:

Ադրբեջանն օրական Ռուսաստան էր առաքում 3 միլիոն խմ գազ: Ընդհանուր առմամբ, 2013-ին այդ երթուղով առաքումները նվազել են գրեթե մեկ երրորդով՝ հասնելոց մինչև 1,37 մլրդ խմ:

Ադրբեջանական գազի գնումների մասին պայմանագիրը «Գազպրոմն» ու Ադրբեջանի նավթի ու գազի պետական ընկերությունը կնքել են 2009 թվականին, իսկ առաքումները սկսվել են 2010 թվականի հունվարից: 2012 թ. ստորագրվեց լրացում արդեն գործող պայմանագրի համար: Ենթադրվում էր, որ արդեն 2012 թվականին ստացվող վառելիքի ծավալը տարեկան 1,5 մլրդ խմ կհասնի 3 մլրդ խմ, իսկ 2013 թ.՝ կգերազանցի 3 մլրդ: Այնուամենայնիվ, վերջին շրջանում հակառակ պատկերն է նկատվում:

Ադրբեջանական գազը Ռուսաստան է առաքվում առաջին հերթին Դաղստանի գազամատակարարման համար, որը սահմանակից է Ադրբեջանին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---