Իրաքում ահաբեկչական գործողությունների հետևանքով մոտ 50 մարդ է զոհվել

Իրաքում ահաբեկչական գործողությունների հետևանքով մոտ 50 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Բաղդադում և Բակուբայում առնվազն 52 մարդ զոհվել մի շարք ահաբեկչական գործողություններից: Ավելի վաղ, Բուհրուզում մահապարտ ահաբեկիչը ռումբ էր պայթեցրել հուղարկավորության ժամանակ՝ սգո թափորի մասնակիցների մեջ: Զոհվել է 18 մարդ, 16-ը՝ վիրավորվել է:

Լարվածությունն Իրաքում կապված է իսլամական երկու խոշոր թևերի՝ սունիների ու շիաների դիամակայության հետ: Հայտնի է, որ Սադդամ Հուսեյնի օրոք սունիները հիմնարար դիրքեր էին զբաղեցնում Իրաքում, սակայն ԱՄՆ ներխուժումից ու Սադդամ Հուսեյնի տապալումից հետո նրանց սկսեցին դուրս մղել շիաները: Շիաների համայնքի ներկայացուցիչները մի շարք կարևոր պաշտոններ ստանձնեցին պետական կառավարման համակարգում, ամենաազդեցիկը համարվում է վարչապետի պաշտոնը:

Իրաքից ամերիկյան զորքերի հեռանալուց երկու տարի անց բռնության մակարդակն երկրում վերադարձավ 2008 թվականի մասշտաբներին, երբ երկիրը դուրս էլ գալիս արյունահեղ միջկրոնական հակամարտությունից: Ըստ բժշկական աղբյուրների տվյալների, 2013 թվականին հակամարտության զոհ դարձավ շուրջ 6 700 մարդ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---