Հայտնի թուրք իրավապաշտպանը 2 տարի Շվեդիայում կապրի

Հայտնի թուրք իրավապաշտպանը 2 տարի Շվեդիայում կապրի

PanARMENIAN.Net - Հայտնի թուրք իրավապաշտպան Ռագիփ Զարաքոլուն 2 տարի Շվեդիայում կապրի «Փախստականների միջազգային քաղաքներ» (International cities of refuge Network) կազմակերպության հրավերով: Ինչպես հայտնում է Firat գործակալությունը, Զարաքոլուն հրավերը ստացել է միջազգային Փեն ակումբից և ապրելու է Սիգտունա քաղաքում:

2011 թ. հայտնի հասարակական գործիչ ու «Բելգե» հրատարակչության խմբագիր Ռագիփ Զարաքոլուն ձերբակալվել էր թուրք իրավապահների կողմից հակաահաբեկչական գործողության արդյունքում: Նրան մեղադրում էին քրդական հակակառավարական կազմակերպություններին սատարելու մեջ: 7 ամսվա կալանքից հետո նա ազատ արձակվեց:

Ռագիփ Զարաքոլուն հայտնի է ցեղասպանությունների վերաբերյալ իր հետազոտություններով, ինչպես նաև Թուրքիայում ապրող փոքրամասնությունների իրավապաշտպան գործունեությամբ:

Վերջին անգամ Զարաքոլուն Երևանում էր 2013 թվականի դեկտեմբերի 10-ին Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. ականատեսների վկայությունները» գրքի շնորհանդեսին, որը հրատարակվել է թուրքերեն լեզվով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---