Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը ցուցադրվել է Բուխարեստում եւ Կոնստանցայում

PanARMENIAN.Net - Ռումինիայում տարբեր միջոցառումներ են սկսվել` նվիրված Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին: Ապրիլի 19-ին Ռումինիայի գրողների միության դահլիճում տեղի է ունեցել ռումինահայ հեղինակ Սերջիու Սելյանի «Երկարատեւ լռության մատնված մի ցեղասպանության պատմություն» ռումիներեն գրքի ներկայացումը, որը հրատարակել է Ռումինիայի Հայոց միության «Արարատ» հրատարակչությունը: Հայոց Մեծ եղեռնի թեմայով ելույթ են ունեցել Ռումինիայի Սենատի անդամ եւ ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Եղիշե Սարգսյանը եւ Ռումինահայոց միության «Արարատ» թերթի խմբագիր Միքայել Գազազյանը:



Բուխարեստում եւ Կոնստանցայում ցուցադրվել է Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը, բացվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդեսներ, որոնց ընթացքում ելույթներ են ունեցել Ռումինիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավորապես Կոնստանցայի նահանգապետ Դանուտ Կուլետուն, ինչպես նաեւ Հայաստանի դեսպան Եղիշե Սարգսյանը եւ Հայ առաքելական եկեղեցու Ռումինահայ թեմի առաջնորդ Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկյանը եւ ուրիշներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---