Ռաֆաել Համբարձումյան. «Հայոց ցեղասպանության մեջ հավասարապես մեղավոր են Ռուսաստանը եւ Թուրքիան»

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանությունը հավասարապես կազմակերպել են Ռուսաստանն եւ Թուրքիան: Այ դմասին Երեւանում հայտարարել է պատմաբան Ռաֆաել Համբարձումյանը: Ըստ նրա, Հայոց ցեղասպանության մասին խոսելիս պետք ընդգծել մի քանի կարեւոր եւ մինչ այժմ չարծարծված հարցեր: Մասնավորապես, Հայոց ցեղասպանությունից 30 տարի առաջ «Հայաստանը առանց հայերի» նշանաբանը առաջին անգամ պետական մակարդակի վրա հնչեցրել է Ռուսաստանը Կովկասի փոխարքա իշխան Գոլիցինի միջոցով:



Ռ. Համբարձումյանի խոսքերով, Ռուսաստանը միշտ օգտագործել է հայերին իրենց կայսերական շահերում: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռուսաստանն անուղղակի աջակցում էր Հայոց ցեղասպանության հարցում` 200 հզ. հայ զինվորի ուղղարկելով ռուս-գերմանական ճակատ:



«Հենց 1921 թվականի Մոսկվայի պայմանագրի կնքման արդյունքում Արեւելյան Հայաստանը գրեթե ամբողջությամբ օկուպացվեց եւ բաժանվեց Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ: 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական համաձայնագրի նպատակն էր Հայաստանի Հանրապետության ամբողջական ոչնչացումը: Վերջապես, դուք չեք գտնի արեւելահայ ժողովրդական որեւէ մեծ գրողի կամ արվեստագետի, որին չի տանջել կամ հեռացրել ռուսական իշխանությունը»,- ընդգծել է Համբարձումյանը:
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---