«Օսկարի» հավակնորդները հայտնի են. «Լավագույն ֆիլմի» համար կմրցի 9 կինոնկար

«Օսկարի» հավակնորդները հայտնի են. «Լավագույն ֆիլմի» համար կմրցի 9 կինոնկար

PanARMENIAN.Net - ԱՄՆ կինոակադեմիան հայտարարել է «Օսկարի» հիմնական հավակնորդների անունները: «Լավագույն ֆիլմի» կոչմանն արժանանալու համար կմրցեն Դևիդ Օ.Ռասելի «Ամերիկյան խաբեբայությունը» (American Hustle), Սթիվ ՄքՔուինի «Ստրկության 12 տարի» (12 Years a Slave), Ժան-Մարկ Վալլեի «Դալասի գնորդների ակումբը» (Dallas Buyers Club), Մարտին Սկորսեզեի «Գայլն Ուոլ-Սթրիթից» (The Wolf of Wall Street), Ալֆոնսո Կուարոնի «Գրավիտացիա» (Gravity), Փոլ Գրինգրասի «Կապիտան Ֆիլիփսը» (Captain Phillips), Սփայք Ջոնսի «Նա» (Her), Ալեքսանդր Փեյնի «Նեբրասկա» (Nebraska) ու Սթիվեն Ֆրիրզի «Ֆիլոմենա» (Philomena) ֆիլմերը:

Լավագույն դերասանի կոչմանը հավակնում են Քրիսթիան Բեյլը, («Ամերիկյան խաբեբայություն»), Չիվետել Էջիոֆորը («Ստրկության 12 տարի»), Բրյուս Դերնը («Նեբրասկա»), Մեթյու Մակքոնահին («Դալասի գնորդների ակումբում») ու Լեոնարդո Դի Կապրիոն («Գայլն Ուոլ-Սթրիթից»):

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված են Քեյթ Բլանշեթը («Ժասմինը»), Սանդրա Բուլոքը («Գրավիտացիա»), Ջուդի Դենչը («Ֆիլոմենա»), Մերիլ Սթրիփն («Օգոստոս») ու Էմի Ադամսը (Ամերիկյան խաբեբայությունը»):

Լավագույն ռեժիսոր կարող է ճանաչվել Դրիդ Օ.Ռասելը («Ամերիկյան խաբեբայություն»), Ալֆոնսո Կուարոնը («Գրավիտացիա»), Ալեքսանդր Փեյնը («Նեբրասկա»), Սթիվ ՄքՔուինը («Ստրկության 12 տարի») կամ Մարտին Սքորսեզեն («Գայլն Ուոլ-Սթրիթից»):

Երկրորդ պլանի լավագույն դերասան կոչվելու համար կմրցեն Բրեդլի Քուփերը («Ամերիկյան խաբեբայությունը»), Մայքլ Ֆասբենդերը («Ստրկության 12 տարի»), Ջոն Հիլը («Գայլն Ուոլ-Սթրիթից»), Բարհադ Աբդին («Կապիտան Ֆիլիփս») ու Ջարեդ Լետոն («Դալասի գնորդների ակումբը»):

Իսկ երկրորդ պլանի լավագուն դերասանուհի կընտրվի Ջենիֆեր Լոուրենսը («Ամերիկյան խաբեբայությունը»), Ջուլիա Ռոբերթսը («Օգոստոս»), Ջուն Սքուիբը («Նեբրասկա»), Սալի Հոքինսը («Ժասմին») կամ Լյուպիտա Նիոնգոն («Ստրկության 12 տարի»):

Օտարալեզու լավագույն ֆիլմ կճանաչվի հետևյալ կինոնկարներից մեկը. «Մեծ գեղեցկությունը», Իտալիա (The Great Beauty), «Որսը», Դանիա (The Hunt), «Բացված շրջանը», Բելգիա (Broken Circle Breakdown), «Օմարը», Պաղեստին (Omar), «Պատկերը բացակայում է», Կամբոջա (L'image manquante):

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ներկայացված են «Քրուդսերի ընտանիքը» (The Croods), «Սառցե սիրտը» (Frozen), «Զզվելի ես 2» (Despicable Me 2), «Քամին բարձրանում է» (The Wind Rises), «Էրնեսթն ու Սելեստինան» (Ernest & Celestine) ֆիլմերը:

ԱՄՆ-ում «Օսկարի» 86-րդ մրցանակաբաշխությունը մարտի 2-ին է՝ Լոս Անջելեսի Dolby Theatre թատրոնում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---