ԱՊՀ ԱԳՆԽ-ն հատուկ ուշադրություն կհատկացվի հումանիտար համագործակցությանը

PanARMENIAN.Net - ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի օրակարգում կարեւորագույնը կլինեն Անկախ պետությունների համագործակցության աշխատանքի կատարելագործմանն առնչվող հարցերը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Միխաիլ Կամինինը: Նրա խոսքերով, նիստի օրակարգում հատկապես կկարեւորվի հումանիտար համագործակցությունը: «Այդ առնչությամբ ԱԳՆԽ հաստատմանը (հետագայում կառավարությունների ղեկավարների քննարկմանը ներկայացնելու համար) կներկայցվեն ԱՊՀ մասնակից երկրների Հումանիտար համագործակցության խորհրդի մասին համաձայնագրի նախագծերը, ԱՊՀ մասնակից երկրների մշակույթի ոլորտում համագործակցության հիմնական միջոցառումների ծրագիրը մինչեւ 2010 թվականը»,-ասել է Կամինինը: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշեց նաեւ, որ նիստի օրակարգում ներկայացված են անվտանգության եւ իրավակարգի ամրապնդման հարցերը Համագործակցության տարածքում: «Նախարարները կքննարկեն տվյալների ազգային բազաների ձեւավորման եւ տեղեկատվության միջպետական փոխանակման կազմակերպման հայեցակարգի նախագիծը, որն ուղղված կլինի մտավոր սեփականության ոլորտում իրավախախտումների կանխարգելմանն ու կասեցմանը»,-հայտարարել է Մ.Կամինինը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---