Սպիտակ տունը ՄԱԳԱՏԷ-ի վրա է բարդել Իրանի միջուկային ծրագրի համար պատասխանատվությունը17 հունվարի 2014 - 12:52 AMT PanARMENIAN.Net - ՄԱԳԱՏԷ-ն բացառիկ պատասխանատվություն կկրի Թեհրանի կողմից Գործողությունների համատեղ պլանի կատարման վերահսկողության համար, որը կոչված է վերացնելու խնդիրներն Իրանի միջուկային ծրագրի շուրջ, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Սպիտակ տունը տարածել է այդ փաստաթղթի կատարման մասին պայմանավորվածության սեղմ տարբերակը, որը մշակել են ՄԱԿ ԱԽ մշտական հնգյակն ու Գերմանիան և Իրանը: Նույն օրը փաստաթղթի ամբողջական տարբերակը Սպիտակ տունը փոխանցել է ԱՄՆ Կոնգրեսին: «ԵՄ-ն, միջազգային բանախոսների «վեցնյակն» ու Իրանը համատեղ հանձնաժողով կստեղծեն ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության համար՝ ստուգելու համար Գործողությունների համատեղ պլանը»,-ասվում է հայտարարության մեջ: Հանձնաժողովը կաշխատի նաև ՄԱԳԱՏԷ-ի հետ, վերացնելու համար Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ մտավախությունները: ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներն ըստ ծրագրի ամեն օր մուտք կունենան Իրանի միջուկային օբյեկտներ Նաթանզեում ու Ֆորդուում: Ամեն ամիս ստուգումներ կանցկացվեն նաև Առաքի ռեակտորում: Հղումներ թեմայով. Իրանի միջուկային ծրագիր Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ Ամերիկան Իրանի շահ Մուհամմեդ Ռըզա Փեհլեվիին փոխանցեց 5 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը: Ռեակտորի շինարարության գործում այնուհետեւ տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան եւ Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ վավերացրել է այն 1970թ.:\r\n\r\nՆերկայումս համաշխարհային հանրությունը դեմ է նրան, որ Իրանն ուրան հարստացնի իր տարածքում` մտավախություն ունենալով, որ այդ դեպքում Թեհրանը անպայման ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իսկ Իրանը հրաժարվում է փոխզիջումների գնալ: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ` դեռ 2005թ. աշնանը ՌԴ-ն առաջարկեց Թեհրանին ուրանը հարստացնել ՌԴ տարածքում:\r\n\r\n2010թ. հունվարի սկզբին Իրանը տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ վերսկսում է իր հետազոտությունները: Հունվարի 10-ին Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացեցին Նաթանզեում, Պարսում եւ Ֆարայանդում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |