ԱՄՆ փորձագետներ. Ասադը քիմզենք չի կիրառել Արևելյան Գուտայում17 հունվարի 2014 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Անցյալ տարվա օգոստոսին Դամասկոսի արվարձան Արևելյան Գուտայում զարինով հրթիռների կիրառումը վկայում է, որ Սիրիայի զինված ուժերն այդ զինամթերքը չէին կարող արտադրել: Այսպիսին է հայտնի ամերիկացի փորձագետներ՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Թեոդոր Պոստոլի ու ՄԱԿ զինամթերքի գծով նախկին տեսուչ Ռիչարդ Լլոյդի եզրակացությունը, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ըստ մասնագետների, Արևելյան Գուտայում օգտագործվել է «իմպրովիզացված» քիմզենք: Հրթիռների հեռահարությունը, որոնց գլխամասում տեղադրված էին զարին պարունակող ծավալներ, ըստ փորձագետների, մոտ 2 կմ է: Այդպիսով, եթե Սիրիայի զինված ուժերն այդ հրթիռներն այն ժամանակ կիրառած լինեին, ապա դրանք ուղղակի չէին հասնի թիրախին: «ՄԱԿ կողմից այդ քիմզինամթերքի հեռահարության անկախ գնահատականը ճշգրտությամբ համընկնում է մեր եզրակացությունների հետ»,- ասել են հետազոտության հեղինակները, որը կոչվում է «Դամասկոսում 2013-ի օգոստոսի 21-ին գազային հարձակման մասին ԱՄՆ սխալ տեխնիկական հետախուզական տեղեկատվության հնարավոր հետևանքները»: Ինչպես նշում են փորձագետները, «դա նշանակում է, որ այդ զինատեսակը չէր կարող թիրախավորել Արևելյան Գուտան…Սիրիայի կառավարության հսկողության տակ գտնվող գոտուց, ինչպես երևում է 2013-ի օգոստոսի 30-ին Սպիտակ տան հրապարակած քարտեզում, որտեղ ներկայացված է գաղտնազերծված հետախուզական տեղեկություններ»: Սիրիական զորքերի հսկողության տակ գտնվող շրջանները շատ ավելի հեռու են գնդակոծված թաղամասերից, քան 2 կմ: «Ինչպիսին էլ լինեն ամերիկյան հատուկ ծառայությունների աղաղակող սխալների պատճառները, ԱՄՆ վարչակազմը պետք է բացատրի դրանց պատճառները»,- ասել են փորձագետները: Նրանք կտրականապես մերժում են պնդումները, թե թունավոր նյութերով լցոնված զինատեսակները կարող էր պատրաստել միայն սիրիական բանակը: Ինքնաշեն քիմզենքը կարող է պատրաստել ցանկացած մարդ, գրում են Պոստոլն ու Լոյոդը: Բացի այդ, Արևելյան Գուտայում հայտնաբերված հրթիռները չեն նշված Բաշար Ասադի կառավարության կողմից ՔԶԱԿ փոխանցված զենքի ցանկում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |