Ապրիլի 24-ին Մոսկվայում պիկետներ կկազմակերպվեն Թուրքիայի դեսպանատան եւ ԵՄ ներկայացուցչության առջեւ21 ապրիլի 2006 - 21:14 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցի կապակցությամբ, պիկետներ է կազմակերպում Թուրքիայի դեսպանատան եւ ԵՄ ներկայացուցչության առջեւ: Ինչպես հաղորդում է ՌՀՄ մամլո ծառայությունը, երկու միջոցառումները արտոնված են Մոսկվայի կառավարության կողմից: Ապրիլի 24-ի առավոտյան ծաղկեպսակներ կդրվեն Վագանկովոյի գերեզմանատանը գտնվող խաչքարի մոտ` ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, ՌՀՄ-ի, Հայ Առաքելական եկղեցու Նոր Նախիջեւանի թեմի եւ այլ հասարակական կազմակերպությունների կողմից: Հայկական եկեղեցում կմատուցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ: Նույն օրը կբացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես եւ տեղի կունենա թուրքական բանակի սպա Ռաֆայել Նողալեսի «4 տարի կիսալուսնի ներքո» գրքի շնորհանդեսը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |