Նյու Յորքում կհնչի հայ դասական երաժշտությունը

Նյու Յորքում կհնչի հայ դասական երաժշտությունը

PanARMENIAN.Net - Հունվարի 22-ին Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում կանցնի հայ դասական եկեղեցական երաժշտության երեկո: Բրիտանական վոկալային The Hilliard Ensemble վոկալ քառյակը կկատարի «Արխանգեոս, երաժշտության հազարամյակը» ծրագիրը: Շարականները կհնչեն a cappella: Համերգի ծրագրում շարականների հետ մեկտեղ ընդգրկված են նաև ժամանակակից հայկական կոմպոզիցիաներ: Հայտնի «Օվ զարմանալի», «Ամեն, հայր սուրբ» երգերի հետ միասին կհնչեն նաև Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները:

2004 թվականին The Hilliard Ensemble-ն եղել է Հայաստանում և ձայնագրել է Կոմիտասի մշակմամբ շարականների կատարումը հայ երաժիշտների հետ: Ձայնագրություններն արվել են Սաղմոսավանքում, գրում է The Armenian Weekly-ին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---