ՄԱԿ-ի հանձնակատարը մեղադրել է Ասադին ռազմական հանցագործությունների մեջ

ՄԱԿ-ի հանձնակատարը մեղադրել է Ասադին ռազմական հանցագործությունների մեջ

PanARMENIAN.Net - ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլեյը հունվարի 17-ին հայտարարել է, որ սիրիական բանակի հակազդեցությունը փախստականների ճամբարներ հումանիտար բեռների առաքմանը կարող է գնահատվել որպես ռազմական հանցագործություն, հայտնում է АР-ին: Ըստ նրա, Սիրիայի կառավարական բանակի նպատակային հակազդեցությունը ձախողել է ՄԱԿ և այլ կազմակերպությունների կողմից փախստականների համար նախատեսված հումանիտար բեռների տասնյակ առաքումներ:

Ավելի վաղ ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հնչեցրել էր նման սպառնալիք, բայց արդեն զանգվածային մահապատիժների վերաբերյալ, որոնք առանց դատ ու դատաստանի իրականացնում էր սիրիական բանակը ընդդիմադիրներից ազատգրված շրջաններում:

Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին խստորեն քննադատել է Ասադի «Ժնև-2»-ի ուղղվածությունը փոխելու փորձերը: Վաշինգտոնում տեղի ունեցած մամլո ասուլիսում հունվարի 17-ին Քերին ասաց, որ առանց անցումային քաղաքական շրջանի Սիրիայիում քաղաքացիական պատերազմին վերջ չի դրվի: Պետքարտուղարը հայտարարել է, որ «Ժնև-2» խորհրդաժողովը պետք է սկիզբ հանդիսանա Սիրիայում անցումային կառավարական մարմնի ձևավորման համար: Ըստ Քերիի, այդ մարմինը պետք է ձևավորվի «կողմերի փոխադարձ համաձայնությամբ»:

Ասադի դեմ կռվողների շարքերում միասնություն չկա: Ըստ վերջին տվյալների, իսլամիստների ու «չափավոր ընդդիմության» միջև բախումների հետևանքով արդեն 1000 մարդ է զոհվել:

Նախօրեին հրապարակվեց ամերիկացի փորձագետներ՝ պրոֆեսոր Թեոդոր Պոստոլի ու ՄԱԿ զենքի գծով նախկին տեսուչ Ռիչարդ Լլոյդի զեկույցն այն մասին, որ Սիրիայում կառավարական զորքերը քիմիական զենք չեն օգտագործել:

Սիրիական կարգավորման «Ժնև-2» միջազգային խորհրդաժողովը կանցնի երկու փուլով: Այն կմեկնարկի հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրյո քաղաքում, իսկ հետո հունվարի 24-ին կշարունակվի Ժնևի Ազգերի պալատում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---