Կիևում իսկական «փողոցային» պատերազմ է

Կիևում իսկական «փողոցային» պատերազմ է

PanARMENIAN.Net - Կիևի կենտրոնում չեն դադարում ահագնացող բախումները ծայրահեղականորեն տրամադրված երիտասարդության ու իրավապահների միջև, որոնք շրջափակել են ուկրաինական կառավարության ու խորհրդարանի շենքերը: «Եվրամայդանի» առաջնորդները կոչ են անում ձեռնպահ մնալ բռնությունից:

Գրուշևսկու փողոցում վերջին ժամերին զգալի քանակով ավտոմեքենաներ են հրկիզվել, որոնք օգտագործվել են ներքին զորքերի և «Բերկուտ» ստորաբաժանման մարտիկների տեղափոխման համար: Հրկիզվել են նաև «Դինամո» մարզադաշտի մոտ գտնվող դրամարկղերը: Անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել երկու կողմից, հայտնում է ВВС-ին: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների ընդդիմության հետ, հայտնել են «եվրամայդանի«» առաջնորդները, որոնք հանդիպում էին պահանջում: «Ուդառ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն կիրակի երեկոյան հանդիպել է նախագահին և Յանուկովիչը խոստացել է երկուշաբթի հատուկ հանձնաժողով ստեղծել, որը կզղբաղվի երկրում ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծմամբ: Կլիչկոն նաև նշել է, որ այժմ իրավիճակն երկրում մոտ է քաղաքացիական պատերազմի:

Միլիցիան գազային և լուսաձայնային նռնակներ է կիրառել, այնուհետև՝ ջրցան մեքենաներ, չնայած, որ օդի ջերմաստիճանը -9 С էր: Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնել է ուժային կառույցների աշխատակիցների վրա տասնյակ ակտիվիստների հարձակումների մասին: Զանգվածային ակցիաները Կիևում կիրակի վերսկսեցին նոր թափով, երբ հինգշաբթի Ռադայում մեծամասնություն կազմող Յանուկովիչի դաշնակիցները քվեարկեցին օրենքների փաթեթի օգտին, որոնք միտված են դժվարացնելու փողոցային ցույցերը: Դա ցուցարարների համար միայն նոր խթան էր: Նրանք գտնում են, որ օրենքներն ընդունվել են կանոնակարգի խախտումներով ու հակասում են Ուկրաինայի սահմանադրությանը:

Արևմտյան երկրները նոր փոփոխություններն ուկրաինական օրենսդրությունում նույնպես դատապարտել են: Ուկրաինայի ՆԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Բուրլակովը բախումների համար մեղադրել է «սադրիչներին ու ծայրահեղականներին» և հորդորել է ուկրաինացիներին տեղի չտալ նրանց:

Նա հիշեցրել է, որ միլիցիան ամեն ինչ տեսագրում է և այդ տեսագրությունները հիմք են արդեն իսկ 294 հոդվածով հարուցված քրեական գործի համար: «Զանգվածային անկարգությունների կազմակերպում» հոդվածը նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում:

Եվրամայդանում ևս շարունակվում է բազմահազարանոց հանրահավաքը, որտեղ կազմակերպիչները հորդորում են չենթարկվել սադրանքների ու ձեռնպահ մնալ բռնությունից:

Արևմտյան երկրների դիվանագետները կիրակի լուրջ մտահոգություն էին հայտնել վերջին զարգացումներով և կոչ արել որոնել բռնությունից զերծ, քաղաքական լուծումներ: Կիևում ԵՄ առաքելության ղեկավար Յան Տոմբինսկին դիմել է ցուցարարներին՝ կոչ անելով չսրել իրադրությունը: «Հարձակումներն ոստիկանության վրա կարող են փաստարկներ տալ նրանց, ով սատարում է ճգնաժամի քաղաքական կարգավորմանը»,- ասվում է Facebook-ում հրապարակված հայտարարությունում: «Մտահոգված ենք Կիևում վերջին բուռն բախումներով: Բռնությունը պատասխան չէ»,- Twitter-ումգրել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը:

«Հանդարտության կոչ ենք անում և հորդորում կողմերին դադարեցնել սադրիչ գործողություններն ու դադարեցնել բռնությունը»,- ավում է Կիևում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունում, որը նաև դիմել է Ուկրաինայի կառավարությանը՝ կոչ անելով քննարկել քաղաքական բախումը հանգուցալուծելու ցուցարարների պահանջները:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---