Իսլամիստներն ահաբեկչական հարձակումներով են սպառնում Սոչիի Օլիմպիադայի ժամանակ20 հունվարի 2014 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Իսլամիստ գրոհայինների խմբավորումն ինտերնետում տեսաուղերձ է հրապարակել, որտեղ ստանձնել է դեկտեմբերին Վոլգոգրադում կազմակերպված երկու մահապարտ ահաբեկիչների հարձակումների պատասխանատվությունը, որին զոհ գնաց առնվազն 34 մարդ: Բացի այդ, իսլամիստները սպառնում են հարձակումներ կազմակերպել Սոչիում Ձմեռային օլիմպիադայի օրերին, հայտնում է VOA News-ը: Տեսանյութում, որը կարելի է գնահատել որպես զգուշացում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, մի տղամարդ ռուսերենով ասում է. «Եթե անցկացնեք Օլիմպիադան, ապա նվեր կստանաք՝ դուք և բոլոր այն զբոսաշրջիկները, որ կհավաքվեն այդտեղ: Դա ամեն օր աշխարհում հեղվող մահմեդականների արյան պատասխանը կլինի, լինի դա Աֆղանստանում, Սոմալիում, թե Սիրիայում՝ ամբողջ աշխարհում: Դա կլինի մեր վրեժը»: Տեսաուղերձում ասվում է, որ երկու մարդ Սուլեյման և Աբդուռահման անուններով Վոլգոգրադում «Վիլայաթ Դաղստան» խմբավորման անունից պայթյուններ են կազմակերպել, որը կապված է իրաքյան «Անսար ալ Սուննա» խմբավորման հետ: Դաղստանը Հյուսիսային Կովկասի մասն է, գրոհայիններն այնտեղ իսլամական պետություն ստեղծելու համար են պայքարում: Գրոհայինների առաջնորդ Դոկու Ումարովը նրանցկոչ է արել հարձակվել Սոչիում Օլիմպիական խաղերի ժամանակ: Անցած շաբաթ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Դոկու Ումարովը սպանվել է: Ըստ փորձագետների, Կադիրովն արդեն ութերորդ անգամ է «թաղում» Ումարովին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |