Քաղաքացիական պատերազմի ընթացքում Սիրիան 21,6 մլրդ դոլարի վնաս է կրել

Քաղաքացիական պատերազմի ընթացքում Սիրիան 21,6 մլրդ դոլարի վնաս է կրել

PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարությունը հունվարի 20-ին հրապարակել է քաղաքացիական պատերազմի ընթացքում երկրի կրած տնտեսական վնասի մասին տվյալները:

Ըստ փոխվարչապետ Օմար Գալավանջի, ընդհանուր նյութական վնասն, ըստ կառավարության, կազմել է 3250 մլրդ սիրիական ֆունտ, ինչը մոտավորապես 21,6 մլրդ դոլար է կազմում: Նշվել է, որ այդ գումարն անընդհատ աճում է, հայտնում է սիրիական SANA գործակալությունը:

2013 թվականի փետրվարին Դամասկոսը հայտարարել էր, որ վնասը կազմել է մոտ տրիլիոն սիրիական ֆունտ: Այն ժամանակ գումարը 14 մլրդ դոլար էր:

Սիրիայի տնտեսությունը լրջորեն տուժել է պատերազմից, որն արդեն գրեթե 3 տարի է ընթանում, ինչպես նաև տնտեսական պատժամիջոցներից, որոնգ գործում են ռեժիմի դեմ: Որոշ բնակավայրեր մարտական գործողությունների ընթացքում կամ շատ ուժեղ են տուժել, կամ ոչնչացվել են: Մասնավորապես, մեծ կորուստներ է կրել Հալեպը, որը համարվում էր երկրի տնտեսական մայրաքաղաքը:

Սիրիայում արդեն 2տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: Իսլամիստական խմբավորումների նպատակն է շարիաթի օրենքներով գործող պետության ստեղծումը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---